Լուկաշենկոն սպառնացել է բռնագրավել Բելառուսում գտնվող լիտվական բեռնատարները

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն չի բացառել, որ երկրում գտնվող լիտվական բեռնատարները կարող են բռնագրավվել։ Ներկայում, նրա խոսքով, բոլոր լիտվական տրանսպորտային միջոցները, որոնք Բելառուսում էին, երբ Լիտվան փակել է սահմանը, հավաքվել են անցակետերում և «վերցվել հսկողության տակ», փոխանցում է Current time-ը։

«Ավտոմեքենաները հավաքվել են և գտնվում են հսկողության տակ։ Դրանք պահպանողները, կարծում եմ, օրական 120 եվրո են խնդրել։ Նրանք վճարել են հսկողության համար։ Սպասելու օրերի քանակը բազմապատկվում է 120 եվրոյով։ Վճարեք և վերցրեք մեքենաները և դրանց բեռը։ Եթե դա չարվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում, մենք որոշում կկայացնենք, ինչպես հայտարարել է Արտաքին գործերի նախարարությունը, մեր օրենքներին համապատասխան։ Սա կարող է ներառել այդ մեքենաների բռնագրավումը։ Նրանք չեն կարող պարզապես թափառել ճանապարհներին՝ 1100 կամ 1200 հսկայական բեռնատարներ»,- ասել է նա։

Բելառուսի պետական ​​մաքսային կոմիտեն նաև հայտարարել է, որ լիտվական բեռնատարները կկարողանան լքել կայանատեղիները միայն այն բանից հետո, երբ Լիտվան վերաբացի սահմանը։ Դրանք ներկայում կայանված են Կամեննի Լոգ, Բերեստովիցա, Բենյակոնի և Կոտլովկա անցակետերի մոտ։ Բեռնատարների վարորդները՝ 1100-ից 1500  անձ, ըստ Լուկաշենկոյի, կտեղափոխվեն անմիջապես սահմանային անցակետեր:

«Մենք մնացած ամեն ինչ կքննարկենք մոտ ապագայում՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ։ Ես ուզում եմ հայտարարել՝ մենք վաղուց պատրաստ ենք բացել սահմանը։ Մենք այն չենք փակել։ Այն կարող է վերսկսել գործունեությունը մեր կողմից մի քանի ժամվա ընթացքում։ Սահմանապահները, ընդհանուր առմամբ, պատրաստ են դրան»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ դիմելով Լիտվայի իշխանություններին։

Լիտվան Բելառուսի հետ սահմանը փակել է հոկտեմբերի 27-ին և նախատեսում է այն փակ պահել առնվազն մինչև դեկտեմբերի սկիզբը։ Արգելքը սահմանվել է Բելառուսից տասնյակ օդապարիկների թռչելու հետևանքով, որոնք երբեմն գերազանցում էին մի քանի տասնյակը։

Օդապարիկների պատճառով Լիտվան ստիպված է եղել մի քանի անգամ փակել Վիլնյուսի օդանավակայանը (գտնվում է Բելառուսի սահմանից 25 կմ հեռավորության վրա)։

Ի պատասխան՝ Լուկաշենկոն հոկտեմբերի 31-ին հրամանագիր էր ստորագրել, որով արգելվում է Լեհաստանում և Լիտվայում գրանցված բեռնատարների, տրակտորների և կցորդների, ինչպես նաև Լեհաստանում գրանցված մարդատար մեքենաների տեղաշարժը Բելառուսի տարածքով։ Այդ պահից սկսած՝ Բելառուսի իշխանությունները պարզապես արգելել են այդ բեռնատարների ելքը երկրից։ Մինսկը ներկայում հրաժարվում է դրանք Վիլնյուսին վերադարձնել։ Տեղեկությունը հաստատել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռուսլան Վարանկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի