Ինչ պահանջներ պիտի կատարի ՀՀ-ն ԵՄ վիզայի ազատականացման համար. հրապարակվել է գործողությունների ծրագիրը

Լուրեր

07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
Բոլորը

2025 թ․ նոյեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների Հայաստան այցի ընթացքում հայկական կողմին պաշտոնապես փոխանցվել է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ ՆԳՆ-ն հրապարակել է Հայաստան – ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի հակիրճ բովանդակությունը։

Գործողությունների ծրագիրը ներառում է 74 հենանիշ (benchmark), որոնք բաժանված են չորս հիմնական ուղղությունների՝
1. Փաստաթղթերի անվտանգություն՝ ներառյալ կենսաչափական համակարգ,
2. Սահմանների համալիր կառավարում, միգրացիայի կառավարում և ապաստան,
3. Հասարակական կարգ և անվտանգություն, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարը,
4. Արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ:
Գնահատումը կիրականացվի երկաստիճան ձևաչափով՝
• իրավական և քաղաքական շրջանակի ձևավորում,
• դրանց գործնական իրականացում և կիրառություն:
Գործողությունների ծրագրով առանձնացված և առաջնահերթություն համարվող ուղղություններից են՝

  • Փաստաթղթերի անվտանգության համալիր էկոհամակարգի ստեղծում, այդ թվում՝ նոր սերնդի կենսաչափական անձնագրերի տրամադրում,
  • անձի նույնականացման մեխանիզմների ամրապնդում,
  • ՀՀ քաղաքացիության օրենսդրության վերանայում,
  • Սահմանների համալիր (ինտեգրված) կառավարում՝
  • սահմանային ստուգումների և հսկողության կատարելագործում
  • տվյալների փոխանակման և համագործակցության ամրապնդում
  • ռիսկերի վերլուծության և պրոֆիլավորման արդյունավետ մեխանիզմների ներդրում
  • սահմանապահ աշխատակիցների կարողությունների զարգացում,

Վերադարձի և վերաինտեգրման համակարգերի ամրապնդում՝

  • հետընդունման և վերաինտեգրման մեխանիզմների հզորացում
    Հայաստանի տարածքում անկանոն կարգավիճակում գտնվող երրորդ երկրների քաղաքացիների վերադարձման արդյունավետ մեխանիզմներ,

Ներքին անվտանգության համակարգերի բարելավում՝

  • հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի ռազմավարության ընդունում, իրականացում
  • իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացում,

Կոռուպցիայի դեմ պայքարի հզորացում, այդ թվում՝

  • հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ կիրարկում
  • կանխարգելիչ և քննչական գործիքակազմի ընդլայնում,

Հակախտրականության օրենսդրության հզորացում և կիրառություն՝ ապահովելով համընդհանուր հավասարություն,

Անձնական տվյալների պաշտպանության համակարգի համապատասխանեցում ԵՄ չափանիշներին,
Տեղեկատվական փոխանակման և համագործակցության խորացում ԵՄ կառույցների հետ, ներառյալ՝ Եվրոպոլի (Europol), ԵՄ սահմանային և առափնյա գործակալության (Frontex),

Հանրային իրազեկման բարձրացում՝

  • հանրությանը տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն վիզաների ազատականացման գործընթացի, պարտավորությունների և սահմանափակումների մասին
  • կանխել ապատեղեկատվության տարածումը,

Մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացում, հատկապես՝

  • փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովում
  • խոցելի խմբերի պաշտպանության մեխանիզմների կատարելագործում։

«Գործընթացի դրական գնահատման վերջնարդյունքում՝ ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու է Եվրամիության երկրներ առանց վիզայի ճամփորդելու հնարավորություն։ Այս ռեժիմի համաձայն՝ կենսաչափական անձնագրով ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Շենգենյան տարածք կարճաժամկետ այցերի համար։ Իրավակարգավորումը վերաբերելու է C տեսակի կարճաժամկետ շենգեն վիզային՝ յուրաքանչյուր տարվա մեջ 180 օրվա ընթացքում 90 օր գտնվելու իրավունքով:

Հիշեցում. ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թ․ սեպտեմբերի 9-ին։ 2025 թ. ընթացքում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի (ԳԾ) մշակման նպատակով Հայաստան են ժամանել ԵՄ փորձագիտական երկու առաքելություններ։ Այդ առաքելությունների զեկույցների արդյունքում Եվրոպական հանձնաժողովը կազմել է նախագիծ, որը ներկայացվել է ԵՄ անդամ պետությունների հաստատմանը։ ԵՄ անդամ երկրների առաջարկներով փաստաթուղթը վերջնականացվել է և փոխանցվել հայկական կողմին: Վիզաների ազատականացման գործընթացի համակարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ ՆԳ նախարարության կողմից՝ համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։