ԱԱ-2027․ Կանանց Հայաստանի հավաքականն իմացավ մրցակիցներին
Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացել է ֆուտբոլի կանանց 2027թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի եվրոպական գոտու վիճակահանությունը։
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C 6 խմբում, որտեղ մրցակիցներն են Բելառուսի և Ղազախստանի թիմերը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
ԱԱ-2027-ի որակավորման փուլը կմեկնարկի 2026թ․ մարտի 3-ին։