Սևանի մասին Ալիևի հայտարարությունը վերաբերում է պատմական ժամանակաշրջանի, դա ՀՀ-ի հանդեպ տարածքային պահանջ չէ․ Ֆարհադ Մամեդով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
Բոլորը

Իլհամ Ալիևի հայտարարությունը Սևանա լճի մասին վերաբերում է կոնկրետ պատմական ժամանակաշրջանի իրողություններին, այն չի ենթադրում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, նշում է ադրբեջանցի քաղաքագետ, Հարավային Կովկասի հետազոտություններ կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը Factor TV-ի հետ հարցազրույցում:

Նմանատիպ պատմական թեմաների շարքում նա հիշատակում է նաև, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեման, որը, իր կարծիքով, մարդու իրավունքների թեմա է, մյուս կողմից, արդիական է լինելու այնքան, որքան հայաստանյան քաղաքական դաշտում տարբեր ուժերի կողմից շարունակում է արծածվել Արցախի թեման: Մամեդովը նշում է, որ հակամարտության տասնամյակների ընթացքում երկու հասարակություններում ձևավորվել են տարբերվող պատմական խոսույթներ, որոնք քաղաքական կարգավորման ընթացքում կարող են հաղթահարվել, սակայն կան հարցեր, որ ապագայի խնդիր են: Հայերը չեն հրաժարվի իրենց պատմական ժառանգությունից Ադրբեջանի տարածքում, իսկ ադրբեջանցիները՝ «Հայաստանի տարածքում իրենց պատմական ժառանգությունից», պնդում է փորձագետը:

Անդրադառնալով Բաքվում պահվող հայ ռազմագերիների թեմային՝ Մամեդովը նշում է, որ կա սկզբունքային տարբերություն հայկական և ադրբեջանական կողմերի միջև այդ անձանց նկատմամբ կիրառվող եզրաբանության և կարգավիճակի շուրջ: Միաժամանակ, այդ 23 հոգու մեջ կան անձինք (Արցախի ռազմաքաղաքական նախկին վերնախավը), որոնց վերադարձը Հայաստան այս փուլում անհնար է, և Հայաստանի կողմից նման պահանջներն ապարդյուն են լինելու, իսկ այլ անձանց վերադարձը կարող է դրական լուծվել հայ-ադրբեջանական կարգավորման ընթացքում ձեռք բերվող առաջընթացի ֆոնին:

Ֆարհադ Մամեդովը նշում է, որ միջպետական հարաբերությունների կարգավորման հնարավորություն կար դեռևս 2020 թվականի պատերազմից հետո, սակայն հայկական կողմի քայլերը և Արցախի կարգավիճակի հարցն արդիական պահելը բերեցին ձախողման: Նա նշում է, որ Փաշինյանին Հայաստանում հաճախակի մեղադրում են, որ չի բարձրաձայնում այդ հարցը հիմա, սակայն հռետորական հարց է տալիս՝ «նախկինում բարձրաձայնում էր, հետո՞»:

Ադրբեջանցի փորձագետը հավելում է, որ Հայաստանը կողմ էր նաև Ռուսաստանի առաջարկներին և լուծումներին՝ կապված Արցախի հարցի հետ, Ադրբեջանն էր, որ դեմ էր դրանց և առաջ տարավ իր օրակարգը: Միաժամանակ, անդրադառնալով կարգավորման նոր փուլի դրական ազդեցությանը, որը մոտիվացնում է կողմերին շարունակել այն, նա նշում է, որ Հայաստանի համար դա միջազգային կապերի և դրանց կարգավիճակի (Ռազմավարական գործընկերություն ԱՄՆ-ի հետ, զարգացող հարաբերություններ ԵՄ-ի), իսկ Ադրբեջանի համար՝ հարաբերությունների բարելավումն է Արևմուտքի (Ֆրանսիա, ԱՄՆ) հետ:

Անդրադառնալով հայկական կողմի համար տարանցման բացմանը Ադրբեջանի երկաթգծերով՝ Մամեդովը նշում է, որ  հայ-ամերիկյան բանակցություններում TRIPP-ի շուրջ գործնական պայմանավորվածություններից հետո հնարավոր են այլ դրական զարգացումներ ևս Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա շրջանակուն:

Ադրբեջանցի փորձագետը նաև անդրադառնում է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ դա է գլխավոր անորոշության գործոնը, որը նաև ժամկետային առումով է սահմանափակում կարգավորման նոր փուլի հետ կապված խնդիրները:

Ֆարհադ Մամեդովը կիսվել է նաև ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչների խմբի կազմում Երևանի այցից իր տպավորություններով: Թե՛ կազմակերպչական հարցերում, թե՛ անվտանգային, քննարկումների, թե՛ քաղաքի առումով դրանք դրական էին, նշում է Մամեդովը: Միաժամանակ, նա հավելում է, որ դեռ երկար ժամանակ կողմերի միջև լինելու են որոշակի անհամաձայնություններ և անվստահություն, քանի որ դրանք տասնամյակներով տևած թշնամանքի արդյունք են:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան