Գեղարքունիքի մարզպետն ընդունեց եւ շնորհավորեց համայնքների նորընտիր ղեկավարներին

Լուրեր

23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
23.05.2026 | 17:49
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց Ներքին Գետաշեն, Դդմաշեն, Երանոս, Սարուխան, Մաքենիս, Վերին Գետաշեն համայնքների նորընտիր ղեկավարներ Կարո Գևորգյանին, Ավետիս Ավետիսյանին, Սաշա Բավեյանին, Լյովա Աբրահամյանին, Ռադիկ Ավետիսյանին եւ Տիգրան Մուրադյանին, ովքեր հաղթել էին այս տարվա հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրություններում:

«Շնորհավորում եմ բոլորիդ համայնքի ղեկավարի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթում արգասաբեր աշխատանք: Մեր համայնքներին հարկավոր են սրտացավ, բանիմաց, ջանասեր ղեկավարներ, որպեսզի մեր երկիրը կարողանա օր առաջ հաղթահարել ստեղծված դժվարին իրավիճակը, տարիներով կուտակված հիմնախնդիրները: Ես առավել կարեւորում եմ աշխատանքը, քան թե թիմակից լինել-չլինելը եւ ձեր աշխատանքից ակնկալում եմ տեսանելի արդյունքներ:Համոզված եմ, որ ցանկացած համայնքի ղեկավար ի վիճակի է իր համայնքում եղանակ փոխել, ձեռքբերումներ արձանագրել, լուծում տալ ցանկացած հիմնախնդրի, եթե ունի կամք, իմացություն ու ցանկություն: Առաջարկում եմ՝ նորովի նայել ձեր աշխատանքին, վերագնահատել անցյալի բացերն ու սխալները եւ մեզ հետ ձեռք ձեռքի տված աշխատել: Մենք ունենք հեռանկարային ու հավակնոտ ծրագրեր, որոնք կյանքի պետք է կոչենք համատեղ ջանքերով: Մենք մեր լիազորությունների շրջանականերում կլինենք ձեր աջակիցն ու գործընկերը ցանկացած հարցում»,-նշեց մարզպետը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գնել Սանոսյանը միաժամանակ առաջարկեց համայնքների նորընտիր ղեկավարներին՝ առավել ուշադրություն սեւեռել տեղական բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրման վրա: «Որքան շատ միջոցներ հավաքագրեն համայնքները, եկող տարի դրսից այնքան շատ միջոցներ կներգրավվեն մեր համայնքների վերականգնման ու զարգացման մեջ»,- հավելեց մարզպետը:
Համայնքների նորընտիր ղեկավարները մարզպետ Գնել Սանոսյանի հետ քննարկեցին մի շարք ընթացիկ կամ առաջնահերթ լուծում պահանջող հարցեր: