Թբիլիսիից դժգոհել են, թե հայ պատգամավորները միացել են Վրաստանին քննադատող Եվրանեսթի ԽՎ-ի բանաձևին

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին հայտարարել է, թե Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի բանաձևը ստորագրել են Թբիլիսի հայտնի թշնամիները՝ Եվրախորհրդարանի անդամները, որոնք բազմիցս ընդունել են նմանատիպ բանաձևեր, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Հոկտեմբերի 31-ին Վեհաժողովի ընդունած բանաձևում անդրադարձ կա նաև Վրաստանը։ Նշվում է, որ Վրաստանում վերջին իրադարձությունները ցույց են տվել ժողովրդավարության անկում։

Ցիլոսանիի խոսքով՝ Եվրանեսթի ԽՎ-ի բանաձևը զուրկ է բովանդակությունից։

«Ցավոք, կային հայ պատգամավորներ, որոնք, ըստ էության, անվստահություն հայտնեցին իրենց վարչապետին, քանի որ Հայաստանի վարչապետը պաշտոնապես և տարբեր այցելություններով եղել Վրաստանում, հանդիպել ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ։ Աջակցելով այն բանաձևին, որը խոսում է վրացական կառավարության ոչ լեգիտիմության մասին, նրանք անվստահություն են հայտնում իրենց վարչապետին։ Այս փաստարկները հստակ ցույց են տալիս, թե որքան անիմաստ է բանաձևը, որը զուրկ է բովանդակությունից, դրա նպատակն է մեկ աղյուս ավելացնել՝ Վրաստանին վնասելու համար»,- հայտարարարել է Ցիլոսանին։

Հիշեցնենք, որ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին, որն անցկացվեց Հայաստանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի