Վրաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքներին

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Վրաստանը հրաժարվել է մասնակցել Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանին, որը տեղի է ունենալու Հայաստանում։ Այս մասին ասվում է Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլիի նամակում՝ ուղղված Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովին, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։

Նա նշել է, որ Եվրանեսթ ԽՎ-ի «վերջին գործողությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում՝ Վեհաժողովի հիմնադիր ակտի և Պրահայի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագրի հիմնարար սկզբունքների և նպատակների հետ դրանց անհամապատասխանության պատճառով»։ Ըստ Մախաշվիլիի՝ բազմակողմ երկխոսությունը, որը «նախկինում լայնորեն աջակցվում էր Վեհաժողովի մասնակիցների կողմից, ցավոք, անցյալում է»։

«Մենք ավելի ու ավելի ենք մտահոգված Եվրախորհրդարանի որոշ անդամների գործողություններով, որոնք մասնակցում են Եվրանեսթին, ինչպես նաև հենց Եվրախորհրդարանի, որի թշնամական հռետորաբանությունն ու գործողությունները հակասում են գործընկերության և փոխադարձ հարգանքի սկզբունքներին: Միտումնավոր աղավաղված և կեղծ քաղաքական հայտարարություններն ավելի ու ավելի են դառնում այն ​​եվրոպացի խորհրդարանականների գործունեության մաս, որոնք Վրաստանում փաստերի, ապացույցների և վրաց ժողովրդի կամքի փոխարեն՝ գերադասում են հանցագործությունների համար դատապարտված իրենց քաղաքական գործընկերներին»,- ասվում է նամակում։

Նշվում է, թե վրացական հասարակությունն ականատես է եղել, թե ինչպես են այս եվրոպացի խորհրդարանականները միանում Վրաստանի խորհրդարանի շենքի առջև կազմակերպված բողոքի ցույցերին, ինչը դուրս է գալիս խորհրդարանական դիվանագիտության շրջանակներից: «Եվրախորհրդարանի պատվիրակության որոշ անդամներ Եվրանեսթի վեհաժողովում հայտարարություններ են արել, որոնք խրախուսել են քաղաքացիական անկարգությունները, արմատականացումը և բռնությունը երկում։ Բացի այդ, Եվրախորհրդարանի և Եվրանեսթ վեհաժողովի՝ Վրաստանի վերաբերյալ բանաձևերն ու զեկույցները շարունակում են անտեսել վրաց ժողովրդի ժողովրդավարական ճանապարհով արտահայտված կամքը», ասվում է վրաց պաշտոնյայի նամակում։

Վրացական կողմը նաև մտահոգված է եվրոպացի խորհրդարանականների որոշմամբ՝ որպես «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչ լիագումար նիստին հրավիրելու այն անձանց, որոնք «մասնակցել կամ աջակցել են ընտրությունների չճանաչմանը, օրինական ժողովրդավարական ինստիտուտների խաթարմանը և Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձերին»։

«Հաշվի առնելով վերը նշվածը՝ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը ձեռնպահ է մնում մասնակցութունից  Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի է ունենալու Երևանում: Մենք կոչ ենք անում Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովին մտածել վերոնշյալ օրինական հարցերի շուրջ և վերադառնալ իր հիմնադիր սկզբունքների հարգմանը: Միայն դա գիտակցելով՝ Վեհաժողովը կկարողանա կատարել իր իրական առաքելությունը և դառնալ Արևելյան գործընկերության և դրա մասնակից երկրների համար հուսալի հարթակ»,- ասվում է Լևան Մախաշվիլիի նամակում:

Հավելենք, որ հոկտեմբերի 28-30-ը ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանը, բյուրոյի և հանձնաժողովների նիստերը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի