ՀՀ կառավարությունը նպատակ ունի շարունակել և զարգացնել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը

Լուրեր

14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
Բոլորը

Շիրակի մարզում  «Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը և իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից (ՊՀԾ) ՀՀ կառավարությանը հանձման արարողության շրջանակում`  ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է  ունեցել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ( ՊՀԾ ) ներկայացուցիչ և Հայաստանում  գրասենյակի տնօրեն Ելենա  Միլոշևիչի, ՌԴ  ֆինանսների նախարարության միջազգային ֆինանսական կապերի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Աննա Վալկովայի, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չերնիգովի հետ և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանի հետ։

Արայիկ Հարությունյանը կարևորելով  «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը և վերջինիս փոխանցումն ազգային ծրագրին՝ նշել է, որ մտադիր են շարունակել  դպրոցական սննդի կազմակերպումը, քանի որ համոզված են` դպրոցներում կայուն սննդի ապահովումը նպաստում է կրթության արդյունավետության բարձրացմանը:

Նա շեշտել է, որ ՀՀ կառավարությունը  նպատակ ունի շարունակել և զարգացնել ծրագիրը, ինչպես նաև «Կայուն դպրոցական սնունդ»  հիմնադրամի գործունեությունը,  որը համակարգում և մշտադիտարկում է ազգային ծրագրի իրականացումը:

Անդրադառնալով «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի Հայաստանում արդյունավետ իրականացման և  դրա հետագա գործունեության  ֆինանսավորմանը` ՌԴ  ֆինանսների նախարարության ներկայացուցիչ  Աննա Վալկովան  շեշտել է, որ  ծրագրի առարկայական ձեռքբերումներից մեկը «Կայուն դպրոցական սնունդ»  հիմնադրամն է, որը պատասխանատու է  ծրագրի ողջ ընթացքի համար։ Իր հերթին, անդրադառնալով հիմնադրամի գործունեությանը, ՌԴ  Ճյուղային սննդի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Չերնիգովն ընդգծել է, որ  ՊՀԾ-ն  ավելի քան 70 երկրում իրականացնում է  այս  ծրագիրը և միայն Հայաստանում է, որ  ազգային ծրագրին փոխանցվում է որպես ինստիտուցիոնալ  կառույց,  որը միավորում է  ծրագրի բոլոր բաղադրիչները միաժամանակ և համախմբում համայնքային կառույցները:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ծրագրի իրականացման հետ կապված մի շարք տեխնիկական հարցերի :