SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար

Լուրեր

05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
Բոլորը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունն Ուկրաինայի զինվորականների համար սահմանափակել է շարժման ընթացքում Starlink տերմինալների աշխատանքի արագությունը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը, գրում է «Европейская правда»-ն։

«Ներկայում սահմանափակումը վերաբերում է StarShield ծառայության «ռազմական փաթեթին», որի համար արագության սահմանաչափը սահմանվել է ժամում 100 մղոն։ Մեր պաշտպանական ուժերը նախապես չեն զգուշացվել այս սահմանափակման մասին, ինչի հետևանքով մի շարք առաքելություններ խափանվել են»,- հայտնել է Զելենսկիի խորհրդականը։

Նա չի բացառել, որ այդ գործողությունը պատահականություն չէ և «կապված է ներկայիս քաղաքական իրավիճակի հետ»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հոկտեմբերի լույս 14-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ իրականացրել է նպատակային բալիստիկ հարված, ինչը ցույց է տվել ԱՄՆ-ի նկատմամբ աննախադեպ արհամարհանք։ Նա կոչ է արել Ամերիկային «կոշտ արձագանքել»։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներն ուրբաթ Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում սպառնացել են դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների պատճառով։ Ինքը՝ Թրամփը, հոկտեմբերի 13-ին հերքել է Ուկրաինային ամերիկյան հետախուզական տվյալների տրամադրումը դադարեցնելու մասին տեղեկությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի