«Նիկոլ Փաշինյանի հովանոցի մեջ կարող են անցնել բոլորը»․ ընդդիմադիր պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այս անգամ չվրիպեց՝ «կողմ» քվեարկեց Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։ Հիշեցնենք, որ նախորդ նիստին նա դեմ էր քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը․ «Արդեն մի անգամ սխալվեցի, սարքիք տրագեդիա։ Ես ապարանցի եմ, կարամ սխալվեմ»։

Բայց Հանրապետական խմբակցության նախկին անդամի և ևս 31 պատգամավորի «կողմ» սեղմած կոճակները չօգնեցին իշխանությանը նոր ընտրությունների գնալ նոր օրենսգրքով։

«Հին օրենսգրքով կեթանք, ի՞նչ ա եղել։ Խո աշխարհի վերջը չէ, սարքել եք հայոց հարց, չանցավ՝ չանցավ, ի՞նչ ա եղել»,- զարմանում է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը։

«Կգնանք ռեյտինգայինով»,- շատ հանգիստ ասում է «Ելք»-ական պատգամավորը։ Սակայն պարոն Միքայելյանը անձնական հակակրանք ունի ռեյտինգային ընտրակարգի հանդեպ, որը քիչ դժբախտություն չի բերել մեր ժողովրդին։ Նա հիշեցնում է․ «Որովհետև միշտ իրարից նեղանալ կա, մինչև հիմա իրար հետ չեն խոսում, նորից պիտի ռեյտինգային մտնի, նորից բարեկամ, հարազատ իրար դեմ հելնեն»։

«Չնայած դրան նոր ընտրությունների կգնանք խրոխտ քայլերով»,- վստահեցնում է ազատամարտիկ պատգամավորը։ Պարոն Միքայելյանն անձամբ կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով․ «Ոնց կարամ չառաջադրվեմ, օրենքի պահանջ ա»։

Հանրապետական Արմեն Աշոտյանը համոզված է, որ իշխանության թեկնածուներից ոչ ոք ինքն իրենով չի կարողանա խորհրդարան անցնել ռեյտինգային ընտրակարգով։ «Կապ չունի ով, Նիկոլ Փաշինյանի զամբյուղի տակ այս զամբյուղի մեջ, Նիկոլ Փաշինյանի հովանոցի մեջ կարող են անցնել բոլորը»,-արձանագրում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամը։

Շուտով կպարզվի՝ ինքը՝ Արմեն Աշոտյանը, առաջադրվելո՞ւ է ռեյտինգային ընտրակարգով, բայց պատգամավորը գրեթե չի թաքցնում, որ Հանրապետականը կմասնակցի ընտրություններին։ «Պրոբլեմ է երկրի համար, երբ որ կա նման միաբևեռ քաղաքական համակարգ ձևավորելու վտանգ, և խնդիրն այն չէ, որ Նիկոլը լավն է, թե վատն է, խնդիրն այն է, որ միաբևեռ քաղաքական համակարգը վատն է»,- ասում է երբեմնի ԿԳ նախարարը։

Ընտրական օրենսգրքի տապալման մեղավորների մեջ պարոն Աշոտյանը տեսնում է հատկապես իշխանություններին՝ եթե փոփոխություններն ավելի ուշ անեին, դրանք կընդունվեին։ Համենայնդեպս, ըստ ընդդիմադիր պատգամավորի, դրանք տապալվեցին ոչ Հանրապետականի մեղքով։ «Ընտրական օրենսգրքի բարեփոխումները այս գործընթացի դեմ խոսող և քվեարկող հանրապետական պատգամավորները քաղաքական պատգամավորներ են։ Մեր ռեյտինգայինների մի զգալի մասն այլևս մեզ հետ չէ»,- մեղավորների մասին ասում է ընդդիմադիր պատգամավորը։

62 «կողմ» քվե հավաքած օրենսգրքին ընդունվելու համար չհերիքեց ընդամենը մեկ ձայն։ Օրենքին «կողմ» քվեարկելու պատրաստակամություն հայտնած Դաշնակցություն խմբակցությունից քվեարկությանը չէր ներկայացել երկու պատգամավոր։ Արմեն Ռուստամյանը թույլ չի տա, որ տապալման համար մեղադրեն Դաշնակցությանը։

–Հիմա մենք մեղավո՞ր ենք, որ ամբողջ կազմով չենք եղել։

-Դե երկու ձայն պակասեց։

-Երկու ձայն պակասեցին, թող կազմակերպողները բարի լինեն ամեն ինչ անեն, գնան այնպես, որ համոզված լինեն, որ դա անցնելու ա։

Համենայնդեպս, քվեարկությանը բացակայած պատգամավորների հանդեպ Դաշնակցությունը պատասխանատվության որևէ եղանակ չի կիրառելու․ «Իրանք անձնական հարցեր ունեն, կտեսնենք էդ անձնական հարցերը հարգելի՞ են, թե՞ հարգելի չեն, ըստ այդմ կկողմնորոշվենք»։

Օրինագծի հեղինակ Նաիրա Զոհրաբյանը նկատում է, որ գուցե երրորդ անգամ Ընտրական օրենսգիրքը բերեն խորհրդարան։ Նախ՝ կառավարության հետ պիտի քննարկեն, թե ինչ է հնարավոր անել։ «Ամեն դեպքում ես տեսնում եմ հնարավորություն, որ, ի վերջո, կարող ենք ապահովել 63 ձայն»,- դեռ հույս ունի Նաիրա Զոհրաբյանը։

Տիկին Զոհրաբյանն ակնարկելով Դաշնակցությանն ասում է, որ մեկ-երկու պակասող ձայն ապահովելը խնդիր չէր այն ուժի համար, որն ասել էր, որ կողմ կքվեարկի օրինագծին։ Համենայնդեպս, «Ծառուկյան» դաշինքն ունի այնպիսի դեմքեր, որոնց կարող է հանգիստ առաջադրել ռեյտինգայինով: «Թող մտածեն էն քաղաքական ուժերը, որոնք չունեն հայտնի, հանրային ճանաչում ունեցող քաղաքական դեմքեր։ Որովհետև մենք բոլորս հասկանում ենք, որ այսօրվա ռեյտինգայինը տարբերվելու է 2017-ի ապրիլի 2-ի ընտրություններից, որտեղ ռեյտինգայինը հավասար է եղել փողին։ Այսինքն, ռեյտինգային էն թեկնածուները, որոնք փող են ծախսել, ունեցել են առավելություն։ Հիմա կա հնարավորություն, այդուհանդերձ, որպեսզի քաղաքական գործիչները, որոնք կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով, որովհետև չի լինելու ընտրակաշառք, այսինքն՝ որոշակի դրական տենդենց լինելու է»,- ասում է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամը։

Տիկին Զոհրաբյանը, սակայն, նկատում է, որ Հայաստանի նման երկրների համար ռեյտինգային ընտրակարգը մնում է ռիսկային։ Այն կարող է աշխատել զարգացած քաղաքական և կուսակցական համակարգ ունեցող երկրներում։

Մհեր Արշակյան