Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստը՝ երկրների ղեկավարների մակարդակով
Քաղաքականություն
27.10.2018 | 14:14Երկրների ղեկավարների մակարդակով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի նիստը կանցկացվի նոյեմբերի 8-ին Աստանայում: Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը. փոխանցում է ria.ru-ն:
«Նոյեմբերի 8-ի առաջին կեսին Աստանայում կանցկացվի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդակցությունը, իսկ օրվա երկրորդ կեսին՝ ՀԱՊԿ խորհրդի նիստը՝ երկրների ղեկավարների մակարդակով»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: