Բահչելին հայտարարել է, որ Հյուսիսային Կիպրոսի՝ Թուրքիային միացումն «անխուսափելի է»

Լուրեր

10.03.2026 | 23:51
Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցեր
10.03.2026 | 23:43
Հուլիսի 1-ից հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումը. ԿԲ
10.03.2026 | 23:35
Եվրոպայում ատոմային էներգետիկայի կրճատումը ռազմավարական սխալ էր. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
10.03.2026 | 23:24
Ազատավան գյուղում մեքենան բախվել է տան պարսպին․ վարորդը մահացել է
10.03.2026 | 23:16
Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել
10.03.2026 | 23:08
Մահացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան Վահան Բայբուրդյանը
10.03.2026 | 22:58
ՄԱԿ-ն առաջին անգամ ՌԴ-ի կողմից ուկրաինացի երեխաների արտաքսումը մարդկության դեմ հանցագործություն է որակել
10.03.2026 | 22:45
ԵՄ առաքելությունը Հայաստանում 8000-րդ պարեկությունն է իրականացրել
10.03.2026 | 22:30
Իսրայելում հրթիռային հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
10.03.2026 | 22:16
ՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ աշխատանքները
10.03.2026 | 22:08
ԵՄ-ն Վրաստանին խոստացել է Կուլևի նավահանգիստը բացառել ՌԴ-ի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթից
10.03.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.03.2026 | 21:41
Եռաբլուրում զոհված տղաների գերեզմանը սարքելու համար 12 հազար դոլար պահանջած, բայց չկառուցած տղամարդն ազատազրկվեց
10.03.2026 | 21:32
Խուդաթյանը և Բայրաքթարը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները
10.03.2026 | 21:27
ՖԻՖԱ-ի նախագահը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտին
Բոլորը

Հյուսիսային Կիպրոսում հոկտեմբերի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կրկին կոչ է արել Հյուսիսային Կիպրոսը միացնել Թուրքիային, գրում է Bianet-ը։

«Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանը պետք է անհապաղ գումարվի, ընտրությունների արդյունքները և դաշնության կազմ վերադառնալն անընդունելի հայտարարի և որոշի միանալ Թուրքիայի Հանրապետությանը»,- իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում ունեցած ելույթում հայտարարել է Բահչելին։

Նա հավելել է, որ Հյուսիսային Կիպրոսը Թուրքիայի 82-րդ նահանգ դարձնելը «այժմ կյանքի և մահվան հարց է»։

Բահչելիի խոսքերը հնչում են Թուֆան Էրհուրմանի հաղթանակից հետո, որը կողմ է երկու պետություն՝ երկու համայնք մոդելի վրա հիմնված դաշնային լուծմանը՝ համապատասխան ՄԱԿ-ի վաղեմի չափանիշներին։ Էրհուրմանը հաղթել է մեծ առավելությամբ՝ առաջ անցնելով գործող նախագահ Էրսին Թաթարից, որը կողմ էր երկու պետության մոդելին՝ համաձայն Անկարայի դիրքորոշման։

Բահչելին նմանատիպ հայտարարություն էր արել ընտրություններից կարճ ժամանակ անց։

Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և կառավարության այլ պաշտոնյաներ այլ տոնայնությամբ էին շնորհավորել Էրհուրմանին հաղթանակի կապակցությամբ։ Էրհուրմանը նաև հերքել է այն պնդումները, որ ինքը հակաթուրքական է՝ ասելով, որ Հյուսիսային Կիպրոսը որևէ արտաքին քաղաքական քայլ չի ձեռնարկի առանց Անկարայի հետ խորհրդակցելու։

Անդրադառնալով իշխող դաշինքի ներսում Կիպրոսի քաղաքականության շուրջ առկա պառակտումների մասին ենթադրություններին՝ Բահչելին ասել է. «Մինչև Թուրքիան չհասնի իրեն արժանի խաղաղ, անվտանգ և բարգավաճ օրերին, ճեղքերի, պառակտումների կամ քաոսի մասին ցանկացած խոսակցություն անհիմն է»։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ ընտրությունների արդյունքները չպետք է սխալ մեկնաբանվեն։

«Հուսով եմ, որ բոլորը խելքի կգան, ճիշտ կմեկնաբանեն Կիպրոսում կայացած ընտրությունները և կհասկանան, թե ինչպես կարող է քաղաքական ականապատված դաշնայնացման ուղին ազդել մեր երկրի վրա։ Նրանք, ովքեր մերժում են Կիպրոսում երկու պետությունների լուծումը և աջակցում են դաշնությանը, վտանգում են վերստին բորբոքել անցյալի ցավալի իրադարձությունները։ Դաշնության ուղղությամբ շարժվելը նշանակում է թուրք կիպրացիներին տանել ձուլման մեխանիզմների»,- հայտարարել է Բահչելին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի