Շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը․ Գևորգ Պապոյան
Տնտեսություն
21.10.2025 | 14:50
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրառմամբ տեղեկացրել է, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։
«Լավ, որ այսքանը ասվեց, սա էլ ասեմ. շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։
Խաղաղությունը հաստատված է»,- գրել է նախարարը ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի տարածած այն հաղորդագրությունից հետո, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին հայտարարությունը։