Թուրքիայում նախատեսում են F-35 կործանիչների դետալներ արտադրել
Քաղաքականություն
25.10.2018 | 22:44Թուրքական «Busel Makina» մեքենաշինական ընկերության կողմից Թուրքիայի Էսքիշեհիր քաղքաում հիմնված մեքենաշինական համալիրում նախատեսվում է F-35 կործանիչների համար դետալներ արտադրել:
Նախօրեին պաշտոնապես բացված մեքենաշինական համալիրը հիմնվել է Թուրքիայի փոքր և միջին ձեռնարկություններին զարգացման և աջակցման վարչության հովանավորությամբ. հոսքագծերի 70%-ը արտադրվել է Թուրքիայում:
Բացման արարողության ժամանակ ելույթ ունեցած «Busel Makina» ընկերության գլխավոր տնօրեն Շենայ Իդիլը տեղեկացրել է, որ նախագծին մասնակցում է նաև թուրքական «ALP Havacılık» ավիաընկերությունը:
Իդիլը նշել է, որ շուտով զգալիորեն մեծացնելու են նոր սկսվող արդադրության ծավալները, սակայն մանրամասներ չի հայտնել, թե կործանիչների ինչ դետալների արտադրության մասին է խոսքը:
ermenihaber.am