ՌԴ զորքերը հարվածել են ուկրաինական Չեռնիգովի և Դնեպրոպետրովսկի մարզերին․ վնասվել են էներգետիկ օբյեկտներ և երկաթուղին

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակումների հետևանքով հինգ մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը, գրում է Current time-ը։

Նրա փոխանցմամբ՝ ռուսական բանակը նախ հարվածել է Զելենոդոլսկի քաղաքային համայնքին, ապա Նովոպիլսկա գյուղական համայնքին։ Վիրավորվել են մեկ տղամարդ և մեկ կին։ Վնասվել են ենթակառուցվածքները։ Բացի այդ, Նիկոպոլին  և Մարգանեցին հարվածների հետևանքով վիրավորվել են 18-ամյա աղջիկ և 26 և 45 տարեկան տղամարդիկ։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։

Վնասվել են մեկ բիզնես, մեկ կրոնական կազմակերպության շենք, 15 մասնավոր տուն, հինգհարկանի շենք, երեք օժանդակ շինություն, վեց մեքենա և գազատար։

Սինելնիկովսկի շրջանում անօդաչու թռչող սարքերի հարվածներից տուժել են Մեժևսկայա և Պոկրովսկայա համայնքները։ Բնակելի շենքի պատշգամբում հրդեհ է բռնկվել։ Այն մարվել է։ Մասնավոր տունը մասամբ փլուզվել  է, իսկ վեց այլ տուն վնասվել է, գրել է Լիսակը։

«Ուկրզալիզնիցիան» հայտնել է, որ Նոսիվկա-Նիժին երկաթուղային կայարանին Ռուսաստանի կողմից իրականացված հարվածների պատճառով Սումի-Լվով և Ուժգորոդ-Խարկով գնացքները երկու ժամ ուշացել են: Փոփոխված երթուղիներով կշարունակեն գործել ևս վեց միջտարածաշրջանային և երկու տարածաշրջանային գնացքներ։

Չեռնիգովի մարզի Նիժինի շրջանում գտնվող էներգետիկ օբյեկտը ենթարկվել է հարձակման, որի հետևանքով ավելի քան 4500 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հայտնում է «Չեռնիգիվոբլենէրգո»-ն։

Չեռնիգովի մարզի Նիժինիի քաղաքապետ Ալեքսանդր Կոդոլան հայտնել է, որ ռուսական ուժերն օգտագործել են 12 «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր՝ Նոսիվկա-Նիժին գծում գտնվող բեռնատար գնացքին հարվածելու համար։ Հարվածի հետևանքով վնասվել է Նիժինը Կիևի հետ կապող գծի երկաթուղին։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ հոկտեմբերի լույս 8-ի գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է տարբեր տեսակի 183 անօդաչու թռչող սարք, որից 154-ը հաջողվել է չեզոքացնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի