Թբիլիսիում լարված իրավիճակ է. բախումների հետևանքով կան վիրավորներ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Թբիլիսիում ընտրությունների ու բողոքի ցույցին զուգահեռ՝ Աթոնելիի փողոցում տեղակայված նախագահական պալատի բակում բախումներ են տեղի ունենում քաղաքացիների ու հատուկջոկատայինների միջև. պղպեղ սփրեյ, ջրցան մեքենա, ֆիզիկական բռնություն է կիրառվել ՆԳՆ-ի կողմից՝ ցույցը ցրելու նպատակով, կան վիրավորներ, այդ թվում՝ ցույցի կազմակերպիչ Պաատա Բուրճուլաձեն: Կան նաև բերման ենթարկվածներ: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։

Մինչ այդ, մի խումբ ցուցարարներ կոտրել էին նախագահական պալատի ցանկապատը և ներխուժել բակ, ինչին էլ հետևեցին բախումները: Րոպեների ընթացքում տեղում մոբիլիզացվեցին հարյուրավոր հատուկջոկատայիններ, քանի դեռ Ռուսթավելիում ցույցը շարունակվում է խաղաղ կերպով:

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղի ունեցածը սադրանք է որակել, նշելով, որ դրա ետևում կանգնած են հենց «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները: «Սա խաղաղ ցույցի ցրման փորձի սցենար է: Վաղն ավելի շատ մարդ կհավաքվի Ռուսթավելիում»,- նշել է Զուրաբիշվիլին:

Տեղի ունեցածին արձագանքել է «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը հայտարարությամբ, նշելով, որ սա խաղաղ ցույցի դիսկրեդիտացիա է:

Մինչդեռ ՆԳՆ-ն տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ ակցիան դուրս է եկել օրենքի շրջանակներից։ Ոստիկանությունը կոչ է անում ցուցարարներին ցրվել։ Հատուկ նշանակության ուժերն արդեն սկսել են ջրցաններ կիրառել ցուցարարների դեմ։