Բաքուն ԵՏՄ-ից «օբյեկտիվ հակադեմպինգային հետաքննություն» է ակնկալում

Լուրեր

28.11.2026 | 10:05
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
Բոլորը

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը տնտեսական և առևտրային համագործակցությունը գնահատել է որպես Ադրբեջանի և ԵՏՄ անդամ երկրների հարաբերությունների հիմնարար ուղղություն:

Այս մասին նա հայտարարել է Մինսկում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում։

Նա նշել է, որ 2025 թվականի առաջին ութ ամիսներին Ադրբեջանի առևտրաշրջանառությունը ԵՏՄ երկրների հետ աճել է ավելի քան 22%-ով։

Ասադովը նաև հիշատակել է ԵՏՄ-ում ադրբեջանական ծագում ունեցող ապրանքների՝ պոլիէթիլենի, պոլիպրոպիլենի և պրոպիլենային համապոլիմերների նկատմամբ սկսված հակադեմպինգային հետաքննությունները։

Նա նշել է, որ եթե այդ ապրանքների նկատմամբ կիրառվեն հակադեմպինգային միջոցառումներ, դա կարող է զգալիորեն ազդել Ադրբեջանի կողմից ԵՏՄ երկրներ արտահանման ընդհանուր ծավալի վրա։

«Այս գործընթացին մասնակցող ադրբեջանական ընկերությունները բաց են համագործակցության համար։ Մենք հույս ունենք, որ հետաքննությունները հնարավորինս հիմնված կլինեն իրական փաստերի վրա, և դրանց արդյունքներն իրական վնաս չեն հասցնի Ադրբեջանի առևտրային համագործակցությանը ԵՏՄ երկրների հետ՝ թե՛ բազմակողմանի, թե՛ երկկողմանի մակարդակով», – հայտարարել է Ասադովը։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի