Ֆիզմաթ դպրոցի թիմն Աստղագիտության միջազգային օլիմպիադայում արժանացել է 3 ոսկե և 2 արծաթե մեդալների
Հասարակություն
29.09.2025 | 18:01Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 աշակերտներ մասնակցել են ՌԴ Սոչի քաղաքում անցկացված Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադային՝ արժանանալով 3 ոսկե և 2 արծաթե մեդալների:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ թիմային հաշվարկով Հայաստանի թիմը զիջել է միայն ՌԴ-ի թիմին:
Հայաստանը ներկայացրել են՝
Գոռ Հասրաթյան – 2025 թ. շրջանավարտ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, ոսկե մեդալ,
Նատալի Մարգարյան – 12-րդ դասարանի աշակերտ, ոսկե մեդալ,
Ռուզաննա Շիրոյան – 12-րդ դասարանի աշակերտ, ոսկե մեդալ,
Բագրատ Բագրատյան – 12-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալ,
Անահիտ Գալստյան – 12-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալ:
Թիմի ղեկավարն էր դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Արտավազդ Հարությունյանը:
Թիմի մասնակցության բոլոր ծախսերը հոգացել է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը: