Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
Հասարակություն
29.09.2025 | 15:35Սեպտեմբերի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղադրական վերդիկտ կայացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։ Խափանման միջոց կալանքը մնաց անփոփոխ։ Այսօրվա լրացուցիչ դատական նիստում որոշվելու է պատժաչափը։
Նշենք, որ Աջապահյանը մեղավոր է ճանաչվել զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։