«Ընթերցանությունն օգնում է իրականությունը ճիշտ վերլուծել ու լուծումներ գտնել մեր առջև կանգնած բոլոր խնդիրներին»․ Ժաննա Անդրեասյան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Գրքի երևանյան միջազգային փառատոնն ընդլայնել է իր աշխարհագրությունը. այսօր այն անցկացվում է Գյումրիում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Ողջունելով ներկաներին՝ նախարարն ընդգծել է՝ փառատոնի մարզային այցերը մշակութային ռազմավարական նպատակներից են՝ ուղղված մշակութային կյանքի ապակենտրոնացմանն ու զարգացմանը և մշակութային ստեղծարարության աջակցմանը։

«Մեր նպատակն է ունենալ կրթված և բազմակողմանիորեն զարգացած երիտասարդություն, որը սիրում է կարդալ և մտորել գրականության միջոցով բարձացված հարցերի շուրջ։ Ընթերցանությունն առաջին հերթին օգնում է իրականությունը ճիշտ վերլուծել ու լուծումներ գտնել մեր առջև կանգնած բոլոր խնդիրներին։ Եվ այս համատեքստում գրքի փառատոնը նախևառաջ մեր ու մեր իրականության մասին է։ Առաջին անգամ այն մարզերում կազմակերպելով՝ ակնկալում ենք ստանալ դրական արձագանք առ այն, որ փառատոնը սպասված է մեր յուրաքանչյուր բնակավայրում։

Կարևոր է, որ այստեղ ներկա ուսուցիչներն ու աշակերտներն իրենց հետ առաջին հերթին տանեն գրքի հանդեպ ուշադրությունն ու վերաբերմունքը, որը պետք է շարունակվի նաև հետագա բոլոր օրերին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ։

Փառատոնի շրջանակում տեղի է ունեցել Հովհաննես Գրիգորյանի հուշատախտակի բացում՝ Գյումրի, Ֆուրմանովի փողոց, 4-րդ նրբանցք, տուն 23 հասցեում, ինչպես նաև կայացել են «Բոլորովին ուրիշ աշուն․ Հովհաննես Գրիգորյան-80» խորագրով հոբելյանական ընթերցումներ և զրույցներ։

Միջոցառումների շարքում տեղի են ունեցել նաև գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների հետ, քննարկումներ, գրքի ցուցահանդես-տոնավաճառ և այլն։
Նշենք, որ սեպտեմբերի 5-7-ը փառատոնը հաջողությամբ անցկացվել է Երևանում՝ ընդգրկելով 50-ից ավելի միջոցառումներ, տասնյակ հրատարակչությունների, հազարավոր ընթերցասերների։

Այդ օրերին մայրաքաղաքը վերածվել էր գրքի իսկական տոնի՝ 40 հազարից ավելի այցելու, 18 հազարից ավելի վաճառված գիրք, գրական քննարկումներ, շնորհանդեսներ, պոեզիա և բազմազան այլ միջոցառումներ։ Իսկ հոկտեմբերի 4-ին փառատոնը կանցկացվի Կապանում։

Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, աջակիցը՝ Կապանի համայնքապետարանը։ Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։