Հայտնի են «Ներուժ 6.0»-ի հաղթող թիմերը

Լուրեր

02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ սեպտեմբերի 26-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել «Ներուժ 6.0» ծրագրի փակման պաշտոնական արարողությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից նախարար Հայրապետյանը, շնորհավորելով մասնակիցներին, ընդգծել է, որ յոթ տարի առաջ մեկնարկած «Ներուժ» ծրագիրը, որի նպատակն էր խթանել մասնագիտական հայրենադարձությունն ու Հայաստան բերել նոր գիտելիքներ և փորձառություն, այսօր վերածվել է հարթակի, որտեղ Հայաստանը և սփյուռքը հանդիպում են ոչ միայն հիշողության, այլև ապագայի գաղափարների շուրջ։

«Այսօր իմ սպասումները «Ներուժ»-ից այլ բնույթ ունեն․ այն հարթակ է, որտեղ համահայկական ներուժի համատեղ ուժով մենք բազմապատկում ենք մեր երազանքները և ամեն օր ջանք ու նվիրում ներդնում՝ Հայաստանը տեսնելով որպես մեծ նպատակներ ու երազանքներ ունեցող երկիր», – նշել է նախարարը:

«Միջոցառման ընթացքում ամփոփվել են վեցօրյա ինտենսիվ աշխատանքի արդյունքները։ 32 ընտրված ստարտափ թիմերը ներկայացրել են իրենց նախագծերը փորձագիտական հանձնաժողովին, որի որոշմամբ ճանաչվել են վեց հաղթող թիմեր։ Հաղթողները կստանան ֆինանսական աջակցություն՝ Հայաստան վերադառնալու և իրենց գաղափարները զարգացնելու նպատակով։ Մասնակից թիմերի կողմից ներկայացված գաղափարները գնահատվել են երկու`  «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերով։

«Գաղափարի փուլ» անվանակարգում առաջին մրցանակին է արժանացել Patn’Pat ստարտափը`  ստանալով 15 միլիոն ՀՀ դրամի ֆինանսավորում։ Ստարտափի հիմնական նպատակը Հայաստանի բնության մաքրման ապահովումն է։ Երկրորդ մրցանակին է արժանացել Taos/Kidguru LLC ստարտափը` ստանալով  10 միլիոն ՀՀ դրամ։ Այն առաջարկում է նորարարական լուծումներ՝ օգնելու ծնողներին հետևել երեխայի զարգացմանը կյանքի սկզբնական էտապից։ Երրորդ տեղը Bisy ստարտափինն է, որը ստացել է 5 միլիոն դրամ ֆինանսավորում: Այն  թվային բանկային հարթակ է` նախատեսված փոքր և միջին բիզնեսների, ֆրիլանսների և միկրոբիզնեսների կարիքների համար։

Ժյուրիի գնահատմամբ՝ «Աճի փուլ» անվանակարգում առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է New Norm ստարտափը, որի նպատակն է բարձրացնել հոգեթերապևտների աշխատանքի արդյունավետությունը` կիրառելով ԱԲ-ի վրա հիմնված սեանսների վերլուծություն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է BeautyOS ստարտափը, որը ստեղծել է հարթակ՝ նախատեսված գեղեցկության սրահների և ոճաբանների կողմից տրամադրվող ծառայությունների կազմակերպման և կառավարման գործընթացը հեշտացնելու համար:

Երրորդ մրցանակին է արժանացել Optimyzee ստարտափը, որն արհեստական բանականությամբ աշխատող հարթակ է՝ նախատեսված բիզնեսներին օգնելու  Google Ads արշավների ստեղծման, օպտիմալացման և արդյունավետ կառավարման համար։ Թիմերը համապատասխանաբար կստանան 30 միլիոն, 20 միլիոն  և 10 միլիոն ՀՀ դրամ ֆիմանսավորում։ Հաղթող թիմերը կշարունակեն իրենց զարգացումները Հայաստանում՝ ստանալով ոչ միայն ֆինանսական, այլև մենթորական ու բիզնես աջակցություն։

«Ներուժ» ծրագիրը ոչ միայն գաղափարների մրցույթ է, այլև ինտերակտիվ կրթության, ցանցային կապերի ձևավորման, հայրենիքին կապվելու և սփյուռքի ներուժը միացյալ տեխնոլոգիական Հայաստան ուղղորդելու հնարավորություն»,- ասված է հաղորդագրությունում։