45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատարներից Լուկա Դոնչիչը պատմության մեջ առաջին բասկետբոլիստն է, որը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղում վաստակել է առնվազն 45 միավոր, գրանցել 15 ռեբաունդ, 5 ասիստ, 5 խլում ու 5 դիպուկ 3-միավորանոց նետում, հաղորդում է StatMuse-ը:
27-ամյա սլովենացի բասկետբոլիստը պատմական ռեկորդը գրանցել է «Տորոնտո Ռեպտորսի» դեմ NBA-ի կանոնավոր առաջնության խաղում, որում «Լեյքերսը» հաղթել է 131:125 հաշվով:
Այդ խաղում Դոնչիչը վաստակել է 45 միավոր, գրանցել 15 ռեբաունդ, 6 ասիստ, 5 խլում և 8 դիպուկ 3-միավորանոց նետում։
Դավիթ Եղիազարյան

