Մերձավանի միջադեպի հետևանքով վիրավորը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում․ մանրամասներ ՆԳՆ-ից

Լուրեր

02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մերձավանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Արծրուն Գալստյանը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Արծրուն Գալստյանը նույնպես Ոստիկանության աշխատակից է, սակայն համայնքապետի տան մոտ հնչած կրակոցների ժամանակ ծառայության մեջ չի գտնվել: Ինչպես Գալստյանը, այնպես էլ կրակոցների հետևանքով սպանված ոստիկանության մյուս ծառայող Կարեն Աբրահամյանը ընկերական հարաբերություններ են ունեցել սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հետ, և նրա հետ են եղել, երբ կրակոցներ են հնչել:

Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ կրակահերթ արձակած անձը եղել է դիմակավորված և ձեռնոցներով:

Հիշեցնենք, որ կեսգիշերին մոտ Մերձավանում՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի տան մոտ, կրակոցներ են հնչել, որի հետևանքով երկու անձ մահացել է, իսկ մեկը՝ տեղափոխվել հիվանդանոց:

Սպանվածներից մեկը Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն է, մյուսը՝ Կարեն Միքայելյանը, որը ոստիկանության աշխատակից է, սակայն դեպքի պահին ծառայության մեջ չի գտնվել:

«Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։