Կրակոցներ Մերձավանում. մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ «Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed