10 նիստով՝ վերդիկտ․ արդարացում կամ մինչև 5 տարվա ազատազրկում՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.08.2026 | 13:45
Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու են փոխվում ԱԳ, ԲՏԱ և ԱՍՀ նախարարությունների անունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:37
Հայ բռնցքամարտիկները սկսել են պատրաստվել Եվրոպայի առաջնությանը
20.08.2026 | 13:30
«Մեր նախորդ ծրագրում Շուշիի դեօկուպացիայի մասին էինք գրել, ՀՀ քաղաքացին ինձ պարտադրել է վերանայել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:22
Սամվել Կարապետյանի գործով դատը. ՈՒՂԻՂ
20.08.2026 | 13:20
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 13:19
Քաղաքացիները գիտեն` որ երկիրն է եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձրել, անուն չեմ տա.Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:16
Ալեն Սիմոնյանին նշանակել են ԱԽՔ, եթե էդ որակն իրեն դուր է գալիս, թող աշխատի. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:08
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի և Մոլդովայի միջև սահմանային անցակետին
20.08.2026 | 13:01
Դեպի ԵՄ Հայաստանի արտահանումը առաջին կիսամյակում աճել է ավելի քան 80%-ով
20.08.2026 | 12:59
Դատախազությունը Արմեն Աշոտյանից պահանջում է բռնագանձել 3 անշարժ գույք և շուրջ 385 մլն դրամ
20.08.2026 | 12:53
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է
20.08.2026 | 12:50
ԱԲ ոլորտը մեծ տեմպերով աճելու է․ էլեկտրական էներգիայի սպառման պրոգրեսիվ աճ կարող է տեղի ունենալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:43
Արաղչին հայտարարել է, որ Թրամփի «տնտեսական պատերազմն» ԱՄՆ-ին ավելի մեծ վնաս կհասցնի
20.08.2026 | 12:38
Օլիմպավանում, ըստ ՊԵԿ-ի, հարկային խոշոր խախտումներ են արձանագրվել․ շուրջ 2 մլրդ դրամի վնաս է պատճառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

24 րոպե վերջին խոսք դատարանում և ծափահարություններ։ Ընդամենը 10 նիստ և դատարանն այսօր ավարտված համարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առաջադրված մեղադրանքի քննությունը․ վաղը կհրապարակվի վերդիկտը։ 

Իսկ ի՞նչ վերդիկտ կկայացնի վաղը դատավոր Արմինե Մելիքսեթյանը․ ըստ առաջադրված հոդվածի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին սպառնում է պատիժ՝ տուգանքից մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում, ինչպես նաև արդարացում։ Պաշտպանական կողմը, սակայն, մեծ ակնկալիք չունի։

Իսկ ի՞նչ իրադարձություններ տեղի ունեցան 10 նիստերից առաջ և այդ ընթացքում։ Հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ դրանից դեռևս մեկ շաբաթ առաջ քրեական վարույթ է նախաձեռնվել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու հոդվածի հատկանիշներով։ 

Ավելի ուշ նմանօրինակ արտահայտություն Աջապահյանն արել է նաև այլ լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Ավելին, դեռևս նախորդ տարվա ապրիլին «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը ռազմական հեղաշրջման կոչի հատկանիշներով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն, սակայն պատասխան էր ստացել, որ այնտեղ հանցակազմ չկա։ Այնինչ, մեկ տարի անց՝ Փաշինյան-Մայր Աթոռ հակամարտությունից հետո պարզվեց, որ հանցակազմ, այնուամենայնիվ, կա։ Միքայել արքեպիսկոպոսը «չվախեցավ» մեղադրանքից, սակայն ընդգծեց։

Այս հարցազրույցից 6 օր անց իրավապահները ներխուժեցին Շիրակի թեմի առաջնորդարան, Աջապահյանը, սակայն, Մայր Աթոռում էր։ Ժամեր անց, իրավապահները շրջապատեցին հայրապետարանը։

Թեև Մայր Աթոռում, Քննչական կոմիտեում, հետո արդեն դատարանում ի պաշտպանություն Միքայել սրբազանի բողոքի ակցիաներ տեղի ունեցան, հունիսի 28-ին նա կալանավորվեց։ Մեկ ամիս անց գործն ուղարկվեց դատարան, մի քանի օր անց արդեն մակագրվեց Արմինե Մելիքսեթյանին, իսկ առաջին նիստը տեղի ունեցավ օգոստոսի 15-ին։ Ստացվում է՝ 40 օր անց դատարանը վերդիկտը կհրապարակի, այնինչ պաշտպանական կողմը մինչ օրս հայտարարում է՝ քննությունն ընթացել է աղաղակող խախտումներով, իսկ մեղադրանքը մնում է չապացուցված։

Մեղադրակա՞ն, թե՞ արդարացման վերդիկտ կկայացնի դատարանը, պարզ կդառնա վաղը՝ աշխատանքային օրվա ավարտից կես ժամ առաջ։ Եթե մեղադրական վերդիկտ հրապարակվի, ապա դատարանը լրացուցիչ նիստեր կնշանակի՝ պատժաչափը որոշելու և դատավճիռ հրապարակելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան