Դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման նոր հայցադիմում է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի, նրա ընտանիքի և փոխկապակցված անձանց դեմ

Լուրեր

03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
03.11.2026 | 18:27
Սպիտակ տունը հայտարարել է Մելանյա Թրամփի մասնակցությամբ՝ Վաշինգտոնում ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին
03.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունը տնտեսության և էներգետիկայի ոլորտներում
03.11.2026 | 18:10
Փաշինյանն ու Մեցոլան քննարկել են ԵՄ-ՀՀ հարաբերությունները // Լավրովը «3+3» ձևաչափով հանդիպման մասին․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
Բոլորը

Դատախազությունը սեպտեմբերի 22-ին ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, նրա ընտանիքի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ հայցադիմումն ընդդեմ Գագիկ, Ջավահիր, Նվեր, Հովհաննես, Կոլիկ, Ռոզա Ծառուկյանների, Սեդրակ Առուստամյանի, Վարդիթեր Խաչատրյանի, Արփի Ավետիսյանի, Տիգրան, Արմինե Մանուկյանների, Ռոբերտ Մկրտչյանի է։

Գործով որպես երրորդ անձ ներգրավված են մի շարք ընկերություններ, որոնք կապվում են Ծառուկյանի հետ։ Մասնավորապես, որպես երրորդ անձ ներգրավված են «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ-ն, «Զվարթնոց Հենդլինգ», «Շուստով առևտրի տուն» ՓԲԸ-ները, «Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ն, «Օնիրա Քլաբ», «Մուլտի ավտոտրանս», «Գլոբալ Մոթորս», «Արմբետոն», «Մուլտի Մոթորս», Մեգամոթորս»,«Մուլտի Սիս», «Մուլտի Ուելնես կենտրոն»,«Մուլտի Ագրովեյ», «Արտբեն» ՍՊԸ-ները։

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը սեպտեմբերի 18-ին հայտարարել է, որ մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, որից 4 օր անց, փաստորեն, Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել դատարան։

Գործը, ըստ «Դատալեքս»-ում առկա տեղեկատվության, մակագրվել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Լիլի Դրմեյանին։

Այս դատավորի վարույթում 2023 թվականից քննվում է Ծառուկյանի, ընտանիքի և նրան փոխկապակցված նույն անձանց վերաբերյալ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում։

Արաքս Մամուլյան