SOCAR-ի նախկին թոփ-մենեջերը ձերբակալվել է Ադրբեջանի միջոցով ռուսական նավթը Եվրոպա առաքելու սխեմաների գործով

Լուրեր

21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Բաքվում ակտիվորեն քննարկվում է ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերության ներդրումային բաժնի ղեկավարի նախկին տեղակալ Ադնան Ահմեդզադեի ձերբակալությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Caspian Logistics Solutions-ի ղեկավար, SOCAR-ի նախկին թոփ մենեջեր Ադնան Ահմեդզադեն ձերբակալվել է Բաքվում: Մինչև 2018 թվականը նա ղեկավարել է SOCAR Trading-ը, զբաղեցրել այլ պաշտոններ SOCAR-ի մայր ընկերությունում: Caspian Logistics Solutions-ը հիմնադրվել է Ահմեդզադեի կողմից 2018 թվականին՝ SOCAR Trading-ից հեռանալուց հետո:

Ահմեդզադեն ձերբակալվել է Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և դատարանի որոշմամբ չորս ամսով կալանավորվել։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ ձերբակալությունը կապված է 2025 թվականի հուլիսին ադրբեջանական նավթի աղտոտման հետաքննության հետ, որը ներառում էր վտանգավոր քլորօրգանական միացություններ պարունակող լցանավի՝ Բաքվի տերմինալ մատակարարումը:

Ռուս ուժայիններին մոտ կանգնած rucriminal.info (ВЧК-ОГПУ)-ն գրում է, որ Ահմեդզադեն, որը հայտնի է ճանաչված ֆուտբոլիստների հետ մտերմությամբ, այդ թվում՝ արգենտինացի Լեո Մեսիի, Բաքվում կայացած «Ֆորմուլա 1»-ի մրցավազքին ժամանել է 77-AA-555 համարանիշով «Մայբախ» մեքենայով, որտեղ նրան կանգնեցրել են պետական ​​անվտանգության աշխատակիցները։ Ահմեդզադեն մեղադրվում է «Azeri Light» տեսակի հում նավթը այլ տեսակի հում նավթի հետ խառնելու համար, ինչը վնասել է Ադրբեջանի նավթարդյունաբերության հեղինակությանը և շուկայի թափանցիկությանը, նաև հանդիսանում Ադրբեջանի օրենսդրության կոպիտ խախտում։

Ըստ աղբյուրների՝ Ադնան Ահմեդզադեն SOCAR-ում Alkagesta ընկերության գաղտնի թևի ներկայացուցիչ է։ Alkagesta-ն Մալթայի ամենամեծ նավթային բունկերային ընկերությունն է և օգտագործում է Բիրզեբուջայի մալթական նավթային տերմինալը՝ ռուսական ստվերային նավատորմի միջոցով ռուսական նավթը տեղափոխելու համար։ Alkagesta-ն նաև ներգրավված է Լիբիայից նավթի առևտրում։ ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի իշխանությունները ներկայում հետաքննություն են անցկացնում Alkagesta-ի նկատմամբ՝ Եվրոպայում ռուսական նավթը կեղծ վկայականներով վաճառելու համար։

Սեպտեմբերին Ահմեդզադեն նկատվել է Բոդրումում «Լուկոյլ»-ի հիմնադրի ծննդյան տոնակատարության ժամանակ և Վագիպ Ալեքպերովի «Գենեզիս» զբոսանավն օգտագործելիս։ Այս միջադեպերը ենթադրություններ են առաջացրել նրա՝ որպես ռուս օլիգարխի վստահելի անձի դերի մասին։

Սեպտեմբերին Blue Rose լցանավը, որը Սև ծովում Ռուսաստանից նավթ էր բեռնում Alkagesta-ի համար Մալթայում նավթ լցնելուց և բեռնաթափելուց հետո, Թուրքիայի Յալովա նավահանգիստ մտնելուց առաջ անջատել է տրանսպոնդերը՝ թաքցնելով Մալթա տանող երթուղին և իրական մատակարարին։

Alkagesta-ն բազմիցս մեղադրվել է իր նավթը որպես թուրքական կամ ղազախական նահանգների ծագում ունեցող գրանցելու մեջ։

Ադրբեջանի իշխանություններն Ադնանին մեղադրում են ռուսական նավթը Բաքու-Ջեյհան խողովակաշարով Իտալիա և Ռումինիա տեղափոխվող Azeri Light նավթի հետ խառնելու համար։ Այս մեղադրանքների համաձայն՝ Ահմեդզադեն երկար տարիներ SOCAR-ի ներսում կառուցել է ընկերությունների ցանց, որը բացահայտ կամ գաղտնի կերպով նպաստել է ռուսական նավթի Եվրոպա առաքմանը՝ օգտագործելով կեղծ վկայականներ։ Նա երկու տարի առաջ ազատվել է SOCAR-ում պաշտոնից՝ աշխատանքային թերությունների պատճառով։

Կա նաև Caspian Logistics Solutions (CLS) ընկերությունը, որը հիմնադրվել է Ադնան Ահմեդզադեի կողմից 2018 թվականին՝ SOCAR Trading Geneva-ից հեռանալուց հետո: Ընկերությունը նույնպես ռուսական նավթ է առաքում կեղծ վկայականներով: Դրա գրասենյակը գտնվում է Դուբայում։

Ընկերության գործընկերների թվում են ռուսական նավթի ինչպես գաղտնի, այնպես էլ բացահայտ առաքիչներ: Այս գործընկերների թվում է Oil Mar DMCC-ն, որը չորս տարվա ընթացքում ստացել է 1 միլիարդ դոլարի զուտ շահույթ: Այս ընկերությունը, Alkagesta-ի հետ միասին, ներգրավված է եղել 22,500 տոննա ռուսական նավթը Ալբանիա տեղափոխման շուրջ վեճում։

Հրապարակված հետաքննությունների համաձայն՝ Alkagesta-ն մեղադրվում է կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ՝ ռուսական նավթը թուրքմենական ծագման տակ թաքցնելու համար, այդ թվում՝ լիբիական փաստաթղթերի միջոցով Թուրքիա ուղարկված բեռնափոխադրումների համար։

Փաստաթղթերի համաձայն՝ Socar Trading-ը և Maddox-ը կանգնած են այս կազմակերպությունների հետևում՝ դուստր ձեռնարկությունների միջոցով, ինչպիսիք են Դուբայից OilMar Shipping DMCC-ն, Մալթայից Alkagesta-ն և Թուրքիայից Almedia-ն։

Ընդամենը երեք օր առաջ նույն Alkagesta խումբը փորձել է  ռուսական նավթն Իսպանիա տեղափոխել Տարագոնայի նավահանգստով։ Այս փորձը կասեցվել է իսպանական իշխանությունների կողմից։

Ալբանիայում դատախազությունն ու ոստիկանությունն առգրավել են 22,500 տոննա ռուսական ծագման վառելիք։ Ալբանական լրատվամիջոցներն Alkagesta-ն նշել են որպես բեռնափոխադրման հետևում կանգնած ընկերություն, որը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է եղել Ադրբեջանի քաղաքացիների հետ։

Լրատվամիջոցը նաև գրում է, որ Ահմեդզադեն կասկածվում է 108 միլիոն դոլար արժողությամբ Galactica Super Nova սուպերզբոսանավը գրանցելու մեջ: Գործարքը համաձայնեցվել է Lukoil-ի նախագահ Ալեքպերովի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի