Պուտինն ԱՄՆ-ին առաջարկում է մեկ տարով երկարաձգել Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրով սահմանված սահմանափակումները

Լուրեր

09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ռուսաստանը պատրաստ է շարունակել պահպանել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրով (Ռուսաստանի  և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիր, որը ստորագրվել է 2010 թվականին նախագահներ Դմիտրի Մեդվեդևի և Բարաք Օբամայի կողմից) սահմանված սահմանափակումները, որի ժամկետը լրանում է 2026 թվականի փետրվարի 5-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Meduza-ն։

«Ռազմավարական սպառազինությունների հետագա մրցավազքից խուսափելու և կանխատեսելիության ու զսպվածության ընդունելի մակարդակ ապահովելու համար մենք կարծում ենք, որ արդարացված է փորձել պահպանել ներկայիս  պայմանագրով սահմանված ստատուս քվոն բավականին անհանգիստ ժամանակահատվածում»,- ասել է Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկում է պայմանագիրը երկարաձգել ևս մեկ տարով։ Պուտինը հավելել է, որ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները «գործի նույն կերպ և չձեռնարկի քայլեր, որոնք կխաթարեն կամ կխախտեն զսպման կարողությունների առկա հավասարակշռությունը»։

«Մենք վստահ ենք մեր ազգային զսպման ուժերի հուսալիության և արդյունավետության մեջ, բայց, միևնույն ժամանակ, մենք հետաքրքրված չենք լարվածության հետագա սրմամբ կամ սպառազինությունների մրցավազքի բորբոքմամբ»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Նա նաև ասել է, թե Արևմուտքի կողմից, իբր, ձեռնարկված ապակառուցողական քայլերի պատճառով միջուկային տերությունների միջև համագործակցության հիմքերը զգալիորեն խաթարվել են։

«Արևմտյան երկրների կողմից նախկինում ձեռնարկված բավականին ապակառուցողական քայլերի արդյունքում միջուկային զենք ունեցող պետությունների միջև կառուցողական հարաբերությունների և գործնական համագործակցության հիմքերը զգալիորեն խաթարվել են»,- ասել է Պուտինը՝ նշելով, թե երկխոսության վարման և համապատասխան երկկողմ ու բազմակողմ ձևաչափերի հիմքերը խարխլվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի