Մարդիկ տներ են ծախել, որ ՔԿՀ-ներում իրենց պարտքերը փակեն․ այս մաֆիոզ համակարգը նաև կա հիմա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Մարդիկ տներ են ծախել, որ ՔԿՀ-ներում իրենց պարտքերը փակեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) գոյություն ունեցող խնդիրներին:

«Մենք այսօր մեր ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության, կալանքի կիրառման պրակտիկայի առումով գտնվում ենք աննախադեպ ցածր մակարդակի վրա: Այսինքն՝ այն պրոբլեմը, որ մենք 20 տարի ուզում էինք լուծել, որ ասում էինք՝ ՔԿՀ-ներում մարդիկ հերթով են քնում մի մահճակալի վրա… ի դեպ՝ դա պատահական չի արվել: Որ ասում են՝ քրեական էլիտան Հայաստանում իշխանություն է ունեցել, դրա հետ է կապված: Քնելու տեղ ունենալը փող ա, լավ տղու բազար ա, ով ա իրան ճիշտ պահում ընտրությունների ժամանակ, ընտրություններից հետո… ՔԿՀ-ները Հայաստանում եղել են ամենախոշոր բիզնեսներից մեկը»,- հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, երբ մարդը ՔԿՀ է մտնում, ամբողջ համակարգն աշխատում է՝ «մինչև նրա դուրս գալը հնարավորինս շատ փող քամելու համար»: «Այս մաֆիոզ կառույցի մի մասը ՔԿՀ-ներում դեռ պաշտոններ է զբաղեցնում: Այդ երևույթը հիմա էլ կա, բայց դա էլ արմատախիլ կանենք»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: