Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան․ COVID-ի կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև 2026-ի հունվարի 1-ը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները կրկին երկարաձգել են երկրի տարածքում հատուկ կարանտինային ռեժիմը «կորոնավիրուսի համավարակով պայմանավորված»։ Երկրի վարչապետ Ալի Ասադովն Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգելու մասին հրամանագիր է ստորագրել։

Որոշման համաձայն՝ երկրում կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու նպատակով Ադրբեջանի տարածքում հատուկ կարանտինային ռեժիմը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, ժամը 06:00-ն:

Այս տարի հունիսին կարանտինային ռեժիմը երկարաձգվել էր մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը։

Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են արդեն 5 տարի։ Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է աշխարհում COVID-19-ի համաճարակի ավարտի մասին՝ Ադրբեջանում կարանտինային ռեժիմը պարբերաբար երկարաձգվում է։

«Այն, որ վերջին տարիներին մեր ցամաքային սահմանները փակ են մնում, մեզ փրկել է շատ մեծ աղետներից։ Այսօր էլ, երբ սահմանները փակ են մնում, վտանգավոր գործողություններ են իրականացվում, որոնք կասեցվում են։ Ուստի, սահմանների պաշտպանությունը մեզ կպաշտպանի արտաքին ռիսկերից»,- դեռևս նախորդ տարի սեպտեմբերի 23-ին, ելույթ ունենալով 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում, հայտարարել էր Իլհամ Ալիևը։

Հավելենք, որ Իրանի ու Իսրայելի միջև ռազմական գործողությունների ֆոնին Բաքուն բացել էր Իրանի հետ սահմանի «Աստարա» անցակետը՝ իր քաղաքացիների ու օտարերկրացիների տարհանման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի