Ռուսական զորքերը հարվածել են Պոլտավային, ինչպես նաև Բուչա և Բորիսպոլ բնակավայրերին․ տուժածներ կան

Լուրեր

07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Բոլորը

Ռուսական զորքերը սեպտեմբերի լույս 18-ի գիշերը հարվածել են Պոլտավայի մարզում գտնվող բենզալցակայանի, որի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը, գրում է Current time-ը։

Գերատեսչության տվյալներով՝ վնասվել են կայանի տրանսպորտային միջոցները, շենքը և սարքավորումները: Բռնկված հրդեհը մարվել է։

Բենզալցակայանից բացի՝ ռուսական ուժերը հարվածել են նաև Պոլտավայի մարզի երկաթուղային ենթակառուցվածքներին: Ըստ «Ուկրզալիզնիցա»-ի՝ մի շարք հատվածներ հոսանքազրկվել են։ Ընկերությունը գործի է դրել պահեստային շոգեքարշներ, մի քանի գնացքներ ուշացել են։ Առավոտյան վնասը տեղայնացվել է։

Ռուսական հարվածի հետևանքով Կիևի Բորիսպոլ շրջանում հրդեհ է բռնկվել պահեստում, իսկ Բուչա շրջանում մասնավոր տուն է այրվել։

Ուկրաինական ռազմաօդային ուժերի հաղորդմամբ՝ սեպտեմբերի լույս 18-ի գիշերը ռուսական զորքերն Ուկրաինայի վրա հարձակվել են 75 «Շահեդ», «Հերբերա» և այլ տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերով։ Հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է 48 անօդաչու թռչող սարք, ևս մեկը մնացել է օդում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի