Դոնալդ Թրամփին Վինձորում դիմավորել են Մեծ Բրիտանիայի թագավորն ու թագուհին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա կատարած պետական այցի շրջանակում Վինձոր է ժամանել Marine One ուղղաթիռով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թրամփը երկրորդ պետական ​​այցն է կատարում Մեծ Բրիտանիա։ ԱՄՆ նախագահին ուղղաթիռի աստիճանների մոտ առաջինը դիմավորել են Ուելսի արքայազնն ու արքայադուստրը՝ Ուիլյամը և Քեթրինը, այնուհետև նրանք մոտեցել են Չարլզ թագավորին և Կամիլա թագուհուն։ Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը երկու բարձր մակարդակի պետական ​​այց է կատարել Մեծ Բրիտանիա։ Առաջինը տեղի էր ունեցել 2019 թվականին՝ նրա նախագահության առաջին ժամկետի ընթացքում, երբ Թրամփին հյուրընկալել էր Եղիսաբեթ II թագուհին։

Թրամփի ինքնաթիռը Լոնդոնի Սթանսթեդ օդանավակայանում վայրէջք էր կատարել երեքշաբթի երեկոյան ուշ։ ԱՄՆ նախագահին դիմավորել էր արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը՝ պատվո պահակախմբի ներկայությամբ։

Չորեքշաբթի՝ այցի առաջին օրը, Թրամփին և նրա կնոջը Վինձորի ամրոցում ընդունել են Չարլզ III թագավորը և թագուհի Կամիլան։ Պաշտոնական արարողության ժամանակ, նախքան տանտերերի և հյուրերի պալատ մտնելը, ԱՄՆ նախագահին դիմավորել են բանակի, թագավորական նավատորմի և թագավորական ռազմաօդային ուժերի 1300 անդամներ։

Պետական ​​ընթրիքից հետո նախագահ Թրամփը հարգանքի տուրք կմատուցի հանգուցյալ թագուհուն՝ այցելելով նրա գերեզմանը, որին կհաջորդի Սուրբ Գևորգի մատուռ կարճ շրջագայությունը։ Պետական ​​այցի գագաթնակետը կլինի Սուրբ Գևորգի դահլիճում երեկոյան կազմակերպվող մեծ խնջույքը, որի ընթացքում Չարլզ III-ը և Դոնալդ Թրամփը ելույթներ կունենան։ Ճաշացանկում կլինեն բրիտանական և ամերիկյան խոհանոցի ուտեստներ։

Ի դեպ, Թրամփի ժամանման նախօրեին Վինձորում սկսել էին հավաքվել նրա քաղաքականության դեմ բողոքողները: Երեքշաբթի երեկոյան Վինձորի ամրոցի պատերին հայտնվել էին Դոնալդ Թրամփի և Ջեֆրի Էփշթեյնի հսկայական պատկերները։

Թագավորի հետ հանդիպումից բացի՝ Թրամփի այցի ընթացքում նախատեսվում է քննարկել առևտրային հարցեր և միջազգային քաղաքականություն, մասնավորապես, Ուկրաինային օգնությունը։

«Նրանք ցանկանում են տեսնել՝ արդյո՞ք կարող են մի փոքր բարելավել առևտրային համաձայնագրի պայմանները։ Ես պատրաստ եմ օգնել նրանց»,- ասել էր Թրամփը Լոնդոն մեկնելուց առաջ։

Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի վարչապետի կողմից գարնանը հայտարարված ԱՄՆ պողպատի արտահանման 25% մաքսատուրքը վերացնելու՝ Լոնդոնի ծրագրերը, կարծես, առայժմ հետաձգվել են։ Այս մասին գրել են Financial Times-ը և Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թրամփի այցից առաջ հայտարարվեց ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի խոշոր տեխնոլոգիական համաձայնագրի մասին: Ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունները Մեծ Բրիտանիայում կներդնեն մոտ 42 միլիարդ դոլար։ Այս համաձայնագիրը ներառում է համագործակցություն արհեստական ​​բանականության, քվանտային հաշվարկների և միջուկային էներգիայի ոլորտներում։

Microsoft-ը հայտարարել է, որ 22 միլիարդ ֆունտ սթերլինգ կներդնի սերվերային ենթակառուցվածքների և արհեստական ​​բանականության, ինչպես նաև Լոնդոնի ծայրամասում տեղակայվելիք նոր թվային կենտրոնի մեջ։ Google-ն էլ հայտարարել է, որ 5 միլիարդ ֆունտ սթերլինգ կներդնի Լոնդոնի մոտակայքում նոր տվյալների կենտրոնի և արհեստական ​​բանականության հետազոտությունների մեջ: Չիպեր արտադրող Nvidia-ն Մեծ Բրիտանիային կմատակարարի իր առաջադեմ GBU չիպերից 120,000 միավոր՝ Stargate UK AI նախագծի շրջանակում, որը համատեղ ձեռնարկություն է Մեծ Բրիտանիայում գործող Nscale և ԱՄՆ-ում գործող OpenAI ընկերությունների հետ։

Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հույս ունի, որ երկու երկրների միջև այս համագործակցությունը կնպաստի Մեծ Բրիտանիայում «բարձր որակավորում ունեցող աշխատատեղերի ստեղծմանը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի