ԵՄ-ն առաջարկում է Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել Գազայում պատերազմի պատճառով

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասն առաջարկ է ներկայացրել՝ սահմանափակել Իսրայելի հետ առևտուրը և սահմանափակումներ կիրառել ծայրահեղ աջակողմյան իսրայելցի նախարարների նկատմամբ՝ կապված Գազայի պատերազմի հետ, գրում է DW-ն։

«Ես ուզում եմ շատ հստակ լինել՝ նպատակը Իսրայելին պատժելը չէ, նպատակը Գազայում մարդասիրական իրավիճակի բարելավումն է։ Պատերազմը պետք է ավարտվի։ Տառապանքները պետք է դադարեցվեն, և բոլոր պատանդները պետք է ազատ արձակվեն»,- ասել է Կալլասը։

Հստակ չէ՝ արդյո՞ք 27 անդամներից բաղկացած դաշինքի պետությունների մեծամասնությունը կողմ կլինի Կալլասի առաջարկած միջոցառումներին, չնայած ԵՄ-ն քննադատության է ենթարկվել պատերազմը դադարեցնելու հարցում Իսրայելի վրա ճնշում գործադրել չկարողանալու համար։

Գերմանիայի կառավարության խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, որ Բեռլինը տեղյակ է, բայց «դեռևս վերջնական կարծիք չի կազմել» առաջարկվող միջոցառումների վերաբերյալ։

Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովի  նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել էր, որ ԵՄ-ն կդադարեցնի Իսրայելին վճարումները, և որ դաշինքի գործադիր մարմինն աշխատում է հետագա միջոցառումների ուղղությամբ։

Երեքշաբթի Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել էր, որ ԵՄ-ի կողմից որոշ առևտրային արտոնությունների կասեցումն «անհամաչափ» և «աննախադեպ» է։ Իսրայելի բանակն էլ հայտարարել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում իրենց ցամաքային հարձակման շրջանակում «հարվածել են 150 ահաբեկչական թիրախի» Գազա քաղաքում։

Հիշեցնենք, որ Իսրայելը լայնածավալ ցամաքային հարձակում է սկսել՝ Գազան գրավելու նպատակով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի