ԵԱՀԿ-ն սկսել է իրականացնել Մինսկի գործընթացը լուծարելու որոշումը

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) սկսել է Մինսկի խմբի և դրան առնչվող հաստատությունների լուծարման գործընթացը։ Այս մասին ադրբեջանական իշխանամերձ Report-ին տեղեկացրել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահության աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Թոնի Սանդելը։

«Կազմակերպության քարտուղարությունն արդեն անցել է գործնական քայլերի՝ ԵԱՀԿ մշտական ​​խորհրդի սեպտեմբերի 1-ի որոշումը կատարելու համար, որն ընդունվել է Ադրբեջանի և Հայաստանի դիմումին ի պատասխան։ Քարտուղարությունը քայլեր է ձեռնարկում Մինսկի գործընթացն ավարտելու և դրան առնչվող կառույցները լուծարելու համար։ Սա ներառում է կադրային հարցեր, արխիվային նյութեր և վարչարարություն։ Մինչև գործընթացի վերջնական ավարտը, որը պետք է արվի ոչ ուշ, քան այս տարվա դեկտեմբերի 1-ը, կիրականացվեն միայն տեխնիկական գործառույթներ, ինչպիսիք են գույքի և սարքավորումների փոխանցումը»,- նշել է Սանդելը։

Նրա խոսքով՝ աշխատանքը վերաբերում է մի քանի ոլորտների, մասնավորապես, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատակազմին, բարձր մակարդակի պլանավորման խմբին, ինչպես նաև փաստաթղթերի և արխիվների կառավարմանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ԵԱՀԿ Նախարարական խորհուրդը բոլոր 57 մասնակից պետությունների կոնսենսուսով ընդունել է Մինսկի գործընթացը և դրան կից կառույցների գործունեությունը դադարեցնելու որոշում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի