Ռուբիոն խոստացել է Իսրայելին ԱՄՆ-ի «անսասան աջակցությունը»

Լուրեր

07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի «անսասան աջակցություն» ցուցաբերել իր դաշնակցին Գազայի պատերազմում և կոչ է արել վերացնել ՀԱՄԱՍ-ը, գրում է France 24-ը։

«Գազայի ժողովուրդը արժանի է ավելի լավ ապագայի, բայց այդ ավելի լավ ապագան չի կարող սկսվել մինչև ՀԱՄԱՍ-ի վերացումը», – Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ  ճեպազրույցում ասել է Ռուբիոն ու հավելել.

«Դուք կարող եք հույս դնել մեր անսասան աջակցության և հանձնառության վրա, որպեսզի դա իրականություն դառնա»։

Նեթանյահուն Ռուբիոյի այցը «հստակ ազդանշան» է անվանել այն մասին, որ Միացյալ Նահանգները Իսրայելի կողքին է, և գովաբանել է նախագահ Դոնալդ Թրամփին աջակցության համար՝ նրան անվանելով «Իսրայելի երբևէ ունեցած ամենամեծ ընկերը»։

Ռուբիոն քննադատել է Պաղեստինի պետությունը ճանաչելու Արևմուտքի ծրագրերը՝ ասելով, որ դրանք «քաջալերում » են ՀԱՄԱՍ-ին։

«ՀԱՄԱՍ-ը պետք է դադարի գոյություն ունենալ որպես զինված տարր, որը կարող է սպառնալ տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը», -ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նա հավելել է, որ Վաշինգտոնը կշարունակի առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա, որը աջակցում է պաղեստինյան զինյալ խմբավորմանը, մինչև Թեհրանը «չփոխի իր ուղղությունը»։

Ռուբիոն նաև Իսրայելին ասել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է Կատարի «կառուցողական դերին» Գազայի հարցում միջնորդության գործում՝ Իսրայելի կողմից հարվածից հետո։

Հավելենք, որ այսօր ավելի վաղ Ռուբիոն ու Նեթանյահուն Երուսաղեմում բանակցություններ էին անցկացրել։

Ի դեպ, հաղորդվում է, որ ԱՄՆ Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը կմեկնի Կատար, մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Իսրայելը հարձակվել էր Դոհայում ՀԱՄԱՍ-ի վրա։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի