Վրաստանում Ուկրաինայի 2 քաղաքացի է ձերբակալվել Թուրքիայով պայթուցիկների տեղափոխելու համար

Լուրեր

03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայից Վրաստան ներմուծված պայթուցիկ նյութերի գործով հետաքննության նոր մանրամասներ են հայտնի դարձել, գրում է վրացական Առաջին ալիքը։

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայությունը ավելի վաղ  հայտարարել էր Ուկրաինայի երկու քաղաքացիների ձերբակալման և 2.4 կգ «հեքսոգեն» պայթուցիկ նյութի առգրավման մասին։

Գերատեսչության տվյալներով՝ սեպտեմբերի 10-ին ուկրաինական համարանիշներով Mercedes-Benz բեռնատարը Թուրքիայից հատել է Վրաստանի սահմանը և երկիր մտել Սարփիի անցակետով։

«Ստուգման արդյունքում մեքենայի նախապես պատրաստված թաքստոցներում հայտնաբերվել է 2.4 կգ «հեքսոգեն» պայթուցիկ նյութ։ Մենք հանրությանը բացատրում ենք, որ խոսքը տրոտիլից ավելի հզոր նյութի մասին է», – ճեպազրույցի ժամանակ ավելի վաղ  ասել էր Պետական ​​անվտանգության ծառայության պետի տեղակալ Լաշա Մագրաձեն։

Այսօր էլ ճեպազրույցում նշվել է, որ չնայած այն հանգամանքին, որ ձերբակալվածներից մեկը իր խոստովանության մեջ պայթուցիկների վերջնական նշանակման վայր է նշում Ռուսաստանի Դաշնությունը, օպերատիվ նյութերի համաձայն, այս փուլում պարզվել է միայն մեկ վերջնական վայր՝ Թբիլիսիի Հավլաբարի շրջանում գտնվող բնակելի շենքը։

«Ինչպես գիտեք, ձերբակալվել են Ուկրաինայի երկու քաղաքացիներ, որոնց մոտ հայտնաբերվել է 2.4 կիլոգրամ «հեքսոգեն» պայթուցիկ նյութ։ Պարզվել է, որ այդ նյութը Վրաստան է ներմուծվել Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով։ Կասկածյալների ձերբակալությունից մեկուկես օրվա ընթացքում իրականացվել են լրացուցիչ քննչական և օպերատիվ գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ պայթուցիկ նյութերը Ուկրաինայում գտնվող Mercedes բեռնատարի վարորդին են հանձնել ուկրաինական հատուկ ծառայության՝ այսպես կոչված Ուկրաինայի անվտանգության ծառայության  աշխատակիցները, ինչը հաստատվում է նաև ձերբակալվածներից մեկի ցուցմունքով։ Նրան ասել են, որ նա պետք է այդ նյութը հասցնի Վրաստանի տարածք և հանձնի այդ աշխատակիցների կողմից նշված կոնկրետ անձին» ,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ ձերբակալվածը իր ցուցմունքում պայթուցիկ նյութի վերջնական նպատակակետը նշում է Ռուսաստանի Դաշնությունը, ըստ խոսքով այսպես կոչված, «Սարդոստայն 2» գործողությունը  պլանավորվել է այնտեղ, հետաքննության նյութերում և այլ օպերատիվ տվյալներում այս փուլում նշվում է միայն մեկ վերջնական վայր՝ Թբիլիսիի Հավլաբարի շրջանում գտնվող բնակելի շենք։

Դրա համար էլ  այլ վարկածների հետ մեկտեղ, հետաքննությունը ակտիվորեն աշխատում է պարզելու համար, թե արդյոք կապ կա այս փաստի ևՎրաստանում հոկտեմբերի 4-ին նախատեսված ընտրությունների, ինչպես նաև այդ ընտրություններին առնչվող արմատական ​​խմբավորումների կողմից հնչեցված ծրագրերի միջև։

Հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայությունը կշարունակի հանրությանը տեղեկացնել այս դեպքի մասին, քանի որ կարծում է ՝ հատուկ ծառայությունների կողմից տեղեկատվության այդ մասի բացահայտումը կարևոր է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները կանխելու համար։

Ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը և Ներքին գործերի նախարարությունը օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են Ուկրաինայի երկու քաղաքացիների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի