Վրաստանում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդներից Լևան Խաբեիշվիլին

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ձերբակալել է ընդդիմադիր «Միասնություն՝ Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկին՝ Լևան Խաբեիշվիլիին։ Այս մասին հայտնել է լրագրող Միշա Մշվիլդաձեն, որը հրապարակել է ձերբակալման տեսանյութը։

«(Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա) Մդինարաձեն կատարում է իրեն տրված առաջադրանքը: Ուժը վրացի ժողովրդի մեջ է: Ես սպասում էի դրան: Ինձ ձերբակալում են, քանի որ պարզվում է, որ մեկ անձ՝ Խաբեիշվիլին, կարող է հաղթել Իվանիշվիլիին: Դուք կարող եք հաղթել Իվանիշվիլիին՝ այս ռեժիմին», – ասել է Խաբեիշվիլին ձերբակալումից առաջ։

Պետական ​​անվտանգության ծառայությունը հաստատել է ձերբակալության մասին լուրը՝ առանց մանրամասներ բացահայտելու։

Ավելի վաղ Լևան Խաբեիշվիլին հայտարարել էր «խաղաղ հեղափոխության» մասին հոկտեմբերի 4-ին․ այդ օրը երկրում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Վրաստանի նախկին  նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված «Ազգային շարժումը» բոյկոտում է քվեարկությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ներում էր շնորհել «Լելո» կուսակցության առաջնորդներին՝ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին: Ընդդիմադիր քաղաքական գործիչներ Գիորգի Վաշաձեն, Նիկա Գվարամիան, Իրակլի Օկրուաշվիլին, Զուրաբ Ջափարիձեն, Նիկա Մելիան և Գիվի Թարգամաձեն մնում են կալանքի տակ։

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նույնպես կալանքի տակ է, և վերջին դատավճռի համաձայն՝ նա բանտում կմնա մինչև 2034 թվականի ապրիլի 1-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի