Ֆրանսիայում բողոքի ցույցերին մոտ 200,000 մարդ է մասնակցել․ հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել

Լուրեր

04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
Բոլորը

Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում սեպտեմբերի 10-ին  ցուցարարները փակել են ճանապարհներ, հրկիզումներ իրականացրել։  Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, գրում է Le Monde-ը։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ բողոքի ցույցերին մասնակցել է 197,000 մարդ։ CGT արհմիության տվյալներով նրանց թիվը կազմել է 250,000: Ոստիկանությունը հայտնել է շուրջ 540 ձերբակալության մասին։

Չորեքշաբթի երեկոյան, հեռացող ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն հայտնել է երկրում «շուրջ 50 գործողությունների մասին՝ շրջափակումները վերացնելու համար»։

Դրանք «վերաբերում էին օղակաձև ճանապարհներին, ճանապարհներին և կայարաններին»,- ասել է Ռետայոն, որը «դատապարտել  է այդ գործողությունները» և ողջունել «երկիրը շրջափակել ցանկացողների պարտությունը»։ Նա պնդել է, որ ձախ ծայրահեղականները զավթել են բողոքի շարժումը, չնայած այն ակնհայտորեն լայն շրջանակի կողմնակիցներ ունի։

«Շրջափակողները չեն շրջափակել Ֆրանսիան», – ասել է նա։ Հեռացող նախարարը նաև ընդգծել է ավագ դպրոցի աշակերտների զգալի ներկայությունը և նշել, որ զգոն կմնա շարժման ապագայի նկատմամբ։

Լրատվամիջոցը գրում է, որ «Ամեն ինչ արգելափակել» բողոքի ցույցերը, չնայած տասնյակ հազարավոր մարդկանց մոբիլիզացնելուն, այնուամենայնիվ, ավելի քիչ ինտենսիվ էին թվում, քան նախորդ անկարգությունները, որոնք պարբերաբար ցնցել էին Մակրոնի կառավարությունները՝ ինչպես նրա առաջին, այնպես էլ ներկայիս երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում: Դրանք ներառում էին 2018-2019 թվականներին տնտեսական անարդարության դեմ դեղին բաճկոնների համազգային ցույցեր՝ ամիսներ շարունակ: 2022 թվականին վերընտրվելուց հետո Մակրոնը բախվել էր  զայրույթի բուռն ալիքների՝ կապված ոչ ժողովրդական կենսաթոշակային բարեփոխումների հետ, և համազգային  անկարգությունների հետ՝ 2023 թվականին՝ Փարիզի ծայրամասում դեռահասի մահացու կրակոցից հետո:

Արագընթաց գնացքների մեծ մասը երթևեկել է ըստ ժամանակացույցի, և Փարիզի մետրոյի աշխատանքի խափանումները նվազագույն են եղել, նշել են օպերատորները, բացառությամբ Փարիզի կենտրոնում գտնվող Շատլե-լե-Օլ կայարանի, որը փակվել էր անվտանգության նկատառումներից ելնելով։ Այնուամենայնիվ, շատ դպրոցներ փակվել են, իսկ ցուցարարները զբաղեցրել են  ճանապարհներ և երկաթուղային կայարանները ամբողջ երկրում։

Ռետայոն ասել է, որ Ռեն քաղաքի արևմտյան մասում ավտոբուս է այրվել, և որ էլեկտրագծի վնասը խցանել է գնացքները հարավ-արևմուտքում գտնվող գծի վրա։ Նա պնդել է, որ ցուցարարները փորձում են ստեղծել «ապստամբության մթնոլորտ»։

Չորեքշաբթի առավոտյան ցուցարարների խմբերը բազմիցս փորձել են փակել Փարիզի օղակաձև ճանապարհը։ Նրանք բարիկադներ են կառուցել և իրեր են նետել ոստիկանների վրա, փակել և դանդաղեցրել երթևեկությունը և իրականացրել այլ բողոքի գործողություններ։ Սա սրել է ճգնաժամի զգացումը, որը կրկին համակել է Ֆրանսիան երկուշաբթի օրը կառավարության վերջին փլուզումից հետո, երբ վարչապետ Ֆրանսուա Բայրուն պարտվել է խորհրդարանական վստահության քվեարկության ժամանակ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի