Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է «Արգելափակել ամեն ինչ» շարժման տասնյակ ցուցարարների․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
Բոլորը

Ֆրանսիայում չորեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ցուցարարների։ «Արգելափակել ամեն ինչ» արշավի մասնակիցները զանգվածային գործողությունների են դիմել՝ խաթարելով մայրուղիների երթևեկությունը, գրում է The Independent-ը։

Ամռան ընթացքում սոցիալական ցանցերում մեծ արձագանք ստացած շարժումը հաճախ համեմատում են 2018 թվականի «Դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի հետ։ Այդ ցույցերը սկսվել էին վառելիքի գների բարձրացման դեմ, բայց արագորեն վերաճել էին  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա տնտեսական բարեփոխումների օրակարգի դեմ շարժման։

«Արգելափակել ամեն ինչ» շարժման մասնակիցները, որը, վերլուծաբանների և պաշտոնյաների խոսքով, սկսվել է աջակողմյան ուժերի նախաձեռնությամբ, համարում են, որ քաղաքական համակարգն այլևս չի ծառայում իր նպատակին։

Ցույցերն ավելի են սրել Ֆրանսիայում քաղաքական լարվածությունը․ խորհրդարանը անվստահություն էր հայտնել վարչապետ Ֆրանսուա Բայրուին, և Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նշանակել էր վերջին երկու տարում արդեն հինգերորդ վարչապետին՝ Սեբաստիան Լըկորնյուին։

Աջ ծայրահեղ «Անսասան Ֆրանսիա» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ անվստահություն կհայտնի Լըկորնյուին, մինչդեռ ծայրահեղ աջ մեկ այլ՝ «Ազգային միավորումը»նշել է, որ պատրաստ է առայժմ համագործակցել նրա հետ։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն չորեքշաբթի առավոտյան լրագրողներին հայտնել է, որ մոտ 50 անձ փորձել է շրջափակում սկսել Բորդոյում, խաթարվել է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Թուլուզի և Օշի միջև երթևեկությունը։

Գիշերը որոշ գործողություններ են տեղի ունեցել նաև Փարիզում, չնայած նա մանրամասներ չի հայտնել։ Փարիզի ոստիկանությունը հայտնել է, որ մինչ այժմ ցույցերի ժամանակ ձերբակալվել է 75 մարդ, սակայն չի մանրամասնել, թե որտեղ են դրանք տեղի ունեցել կամ ինչ պատճառով են ձերբակալություններ եղել։

Ճանապարհային օպերատոր «Վինչի» ընկերությունը հայտնել է Ֆրանսիայի տարբեր մայրուղիներում, այդ թվում՝ Մարսելում, Մոնպելյեում, Նանտում և Լիոնում, բողոքի ցույցերի և երթևեկության խափանումների մասին։

France 24-ն էլ ձերբակալվածների թարմացված տվյալներ է ներկայացրել։ Ռետայոն Փարիզում լրագրողներին ասել է, որ քանի որ ցուցարարները բազմաթիվ քաղաքներում և գյուղերում փակել են ճանապարհները,  ոստիկանությունը չորեքշաբթի օրը «Արգելափակել ամեն ինչ» ցույցերի սկզբնական փուլում ձերբակալել է մոտ 200 մարդու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի