«Մի դրամի ուժը» 5 տարեկան է․ միլիոններ կազմող ծրագրեր, որոնք կյանքի են կոչվել մի դրամներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
Բոլորը

500 միլիոն դրամ, 10-ից ավելի ոլորտ, տասնյակ հիմնադրամներ և հարյուրավոր ծրագրեր․ սրանք 5 տարում «Մի դրամի ուժի» շնորհիվ կյանքի կոչված ծրագրերն ու ընկերությունների ԿՍՊ այլ նախաձեռնությունների արդյունքներն են, որոնց շարքում են արցախցիներին ուղղված «Կողք կողքի» աջակցության ծրագիրը, «Ֆինանսապես գրագետ Իդրամի և IDBank-ի հետ» ֆինանսական գրագիտության արշավը, «Բարին գործենք» նախաձեռնությունը։

Իդրամ և IDBank ընկերությունների համատեղ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության այս բացառիկ նախաձեռնությունը  մեկնարկել է 2020 թվականին՝ «մի դրամներ», որ հավաքվելով դառնում են մեծ ուժ` աջակցելով Հայաստանում կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը։

Երկու անգամ «Մի դրամի ուժի» շահառու է եղել «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնը, որը կյանքի է կոչում 44-օրյա պատերազմի մասնակիցների նորարար գաղափարները՝ նպաստելով տղաների կյանքի որակի բարելավմանը:

«Մեր տղաներից 15-ը գումար ստացան և կարողացան իրագործել իրենց ստարտափ ծրագրերը, ինչու չէ նաև ֆինանսական գրագիտություն ունենալ»,- նշեց «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնի հիմնադիր Սուրեն Արենցը։

IDBank-ի խորհրդի անդամ Ելենա Խաչվանքյանն ասում է՝ անցած 5 տարիների ընթացքում «Մի դրամի ուժը» բարեգործության նոր մշակույթ ձևավորեց մեր երկրում` ապացուցելով, որ արժեքավոր գործեր անելու համար, միշտ չէ, որ մեծ գումարներ են պետք, բավական է ունենալ բարի գործ անելու կամք:

«Այն բոլոր ճգնաժամերը, որոնց հանդիպել է Հայաստանը, իրենք ևս ստիպել են, որ բարեգործությունը վերելք ապրի, փոփոխությունների միջոցով անցնի և այդ փոփոխությունները ձգտեն դեպի ավելի կայուն արդյունքների»,- նշեց Խաչվանքյանը։Նախաձեռնության գումարները 3 անգամ ուղղվել են «Հայորդի» բարեգործական հիմնադրամին: Հիմնադիր Վաչե Վարդանյանի խոսքով՝ այդ մեկ դրամները պատերազմի հետևանքով իրենց ծնողին կորցրած հազարավոր երեխաների կյանքն են փոխել Արցախից և Հայաստանից:

«Մեզ թվում է՝  փոքր քայլերով կամ գործերով՝ 10 կամ 20 դրամով մենք չենք կարող մեծ փոփոխությունների հասնել, բայց «Մի դրամի ուժը» եկավ ու ապացուցեց, որ ամենափոքր  քայլերը կարող են մեծ փոփոխության բերել և դրա ապացույցն են այն հազարավոր կյանքերը, որոնք փոխել է «Մի դրամի ուժը»»,- հավելեց Վարդանյանը։

Ֆինանսական կրթություն, թվային գրագիտություն, մարզերի զարգացում, բնապահպանություն, ներառականություն, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացում, սոցիալական աջակցություն, աշխատակիցների բարեկեցություն և իրավունքների պաշտպանություն․ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հենց այս ոլորտներում են դրական փոփոխություններ եղել  «Մի դրամի ուժի» շնորհիվ:

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանն անկեղծանում է՝ 5 տարի առաջ չէին էլ պատկերացնում, որ նախագիծն այսպիսի հաջողություն կունենա: Ըստ նրա՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունն այս ընթացքում ապացուցեց, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն դրսևորելը չափազանց կարևոր է։

«Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր հազարավոր հաճախորդներին, գործընկերներին, որոնք շարունակում են աջակցել անվանումով փոքր թվացող, բայց իրականում մեծ գործ անող գաղափարին։ Վստահ եմ՝ այն շարունակական է լինելու և շարունակելու է փոխել մարդկանց կյանքը դեպի լավը»,- շեշտեց Աբրահամյանը։

Հոբելյանական օրվա գլխավոր թեմայի՝ «Մի դրամի ուժը 5 տարեկան է» խորագրով պանելային քննարկման ընթացքում ծրագրի շահառուներն արդեն խոսեցին  կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարի և «Մի դրամի ուժի» ազդեցության մասին: 

Հանդիսավոր միջոցառումն ավարտվեց լավագույն գործընկերների և Idram & IDBank հավելվածով ամենաշատ վճարումներ կատարած երեկոյին ներկա օգտատերերի պարգևատրմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 Մանյա Պողոսյան 

Վճարովի բովանդակություն