Վրացուն ՀՀ-ում ձերբակալել են Դոնեցկի դատարանի վճռով․ արդյոք Երևանը նրան կհանձնի Մոսկվային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
Բոլորը

Երեք օր առաջ հայաստանյան դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, որոշում Է կայացրել 40 օրով ժամանակավոր կալանավորել ՌԴ-ի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի 29-ամյա Գիորգի Կինոիանիին։ Ուշագրավ է, որ կալանավորման հիմքում ընկած է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դատարանի վճիռը։

Դոնեցկի դատարանը նախորդ տարվա հոկտեմբերին, առանց Կինոիանիի ներկայության, վճռել է 7 տարվա ազատազրկման դատապարտել նրան․ ըստ դատարանի՝ Վրաստանի 29-ամյա քաղաքացին վարձկան է և Ուկրաինայի կողմից մասնակցել է մարտական ​​գործողությունների։ «Տելեգրաֆիա Պիրվելի»-ին որոշ մանրամասներ է ներկայացրել կալանավորված տղամարդու եղբայրը և ընկերը․

«Սահմանը հատելիս եղբայրս որևէ տեղեկություն չուներ, որ իրեն կկալանավորեն կամ որևէ խնդիր կլինի, հակառակ դեպքում տրամաբանական է, որ նա սահմանը հատելու որոշումը չէր կայացնի։ Հայկական սահմանին նրան ասել են, որ ինքը Ռուսաստանի կողմից հետախուզվում է, սակայն ո՛չ Գիորգին, ո՛չ էլ նրա շրջապատից որևէ մեկը որևէ տեղեկություն չի ունեցել այդ մասին»։

Factor TV-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը նշեց, որ սեպտեմբերի 3-ին Գոգավանի սահմանային անցակետում է հայտնաբերվել միջպետական հետախուզման մեջ գտնվող Գիորգի Կինոիանին, որի մասին տեղեկացվել են Գլխավոր դատախազությունը և Արդարադատության նախարարությունը․

«Նրան սպառնում է Ռուսաստանին արտահանձնելու լուրջ վտանգ, և դուք հավանաբար գիտեք, թե որքան վտանգավոր և ռիսկային է դա, ինչպես նաև՝ ինչ կարող է պատահել, եթե նրան արտահանձնեն Ռուսաստանին»,- նշել է Կինոիանիի ընկերը։

Փաստացի, ստացվում է, Կինոիանին այսօր հաշվեհարդարի վտանգի առաջ է ինքնահռչակ պետության դատարանի վճռի հետևանքով։ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարը շեշտում է՝ սա միջազգային մեծ սկանդալ է։ Արթուր Սաքունցի դիտարկմամբ, նրանք բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Իսկ կարո՞ղ էր Հայաստանը չձերբակալել Կինոիանիին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ն ԱՊՀ Քիշնևյան կոնվենցիան վավերացրել է, ինչը թույլ է տալիս ցանկացած հետախուզվող անձի հանձնում՝ բացառապես հարցում կատարած երկրի դատարանի որոշման հիման վրա: Իրավապաշտպանը շեշտում է՝ կարող էր։

Խնդրի մասին Factor TV-ն դիմեց նաև Արդարադատության նախարարություն, խնդրելով պարզաբանել, թե այս պահին վրացի տղամարդու մասով ինչ գործընթացներ են տեղի ունենում, և ի վերջո, կարտահանձվի՞ Կինոիանին ՌԴ-ին։ Գերատեսչությունից հայտնեցին, որ ըստ ընթացակարգի՝ կողմն ուղարկում է համապատասխան փաստաթղթեր, որոնք ուսումնասիրվում են ԱՆ-ի կողմից, ինչից հետո որոշվում է՝ անձն արտահանձնվելու է, թե՞ ոչ։

Factor TV-ն դիմեց նաև ՀՀ-ում Վրաստանի դեսպանատուն, փորձելով հասկանալ՝ արդյո՞ք տեղյակ են, որ իրենց քաղաքացին այս պահին կալանքի տակ է, որևէ դիմում ստացե՞լ է կառույցը, ի՞նչ իրավասություններ ունի և ինչ գործնական քայլեր է ձեռնարկելու այս ուղղությամբ։ Դեսպանատնից շատ կարճ պատասխան ստացանք՝ հարցերը պետք է ուղղել Վրաստանի Արտաքին գործերի նախարարություն։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ռոզա Վարդանյան