Չեք կարողանում 2 ամսում մի դահլիճ վերանորոգեք, բա ձեզ ո՞վ ա տուգանելու․ Մանուկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
09.09.2025 | 13:03Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստն անցկացվում է քաղաքապետարանի նախասրահում քանի որ նիստերի դահլիճը վերանորոգվում է։
Նիստի ժամանակ իր ելույթում դահլիճի վերանորոգմանն անդրադարձավ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
«Հունիսի 25-ին է եղել վերջին նիստը, ինչն էր խանգարում հունիսի 26-ից պլանավորեիք։ Բա ձեզ ո՞վ է տուգանելու, ձեր շինթույլտվությունը ո՞վ է երկարացնելու, որ չեք կարողանում երկու ամսում մի դահլիճ վերանորոգել։ Սիրելի՛ երևանցիներ, քաղաքապետարանի շենքից սկսած մինչև քաղաքի ծայրամաս գոյություն ունենք փնթի մենեջմենթի և երևանցիների հանդեպ անպատասխանատվության հետ»,- ասաց Սուքիասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։