ԱԽ քարտուղարը ու Սլովակիայի նախագահի խորհրդականը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը
Քաղաքականություն
08.09.2025 | 18:55
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Սլովակիայի Հանրապետության նախագահ Պետեր Պելեգրինիի արտաքին և միջազգային հարցերով խորհրդական Յան Կուբիշը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու և ընդլայնելու հետագա համագործակցությունը։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
«Նախագահի խորհրդականը շնորհավորել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված համաձայնությունների առիթով և կարևորել տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ունենալու անհրաժեշտությունը:
ԱԽ քարտուղարը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցի շրջանակներում ներկայացրել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը և ընդգծել, որ դրա կյանքի կոչումը դրականորեն կազդի և նպաստի երկրների փոխկապակցվածության ընդլայնմանը:
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու և ընդլայնելու հետագա համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում: