Իշխանությունն ասաց՝ Արցախի էջը փակված է, ո՛չ, տղերք, որևէ մեկը չի կարող արցախցիների փոխարեն որոշել, էջը փակել. Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Factor TV-ի հետ հարցազրույցում քննադատել է Հայաստանի իշխանությունների և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները և դրանց արդյունքները։

Աբրահամյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ստորագրած համաձայնագրում առանձնացված է «անջատողականության դեմ պայքարի» դրույթը, որի տակ ակնհայտորեն Արցախն է նկատի առնվում։ «Այդ փաստաթղթում որևէ կետ չի եղել Արցախի ժողովրդի իրավունքների մասին», – շեշտում է պատգամավորը։

Նա ընդգծում է, որ իշխանության պնդումը՝ թե Արցախի էջը փակված է, որևէ իրավական կամ բարոյական հիմք չունի։ «Ո՛չ, տղերք, որևէ մեկը չի կարող արցախցիների փոխարեն որոշել այդ էջը փակված համարել»,- հայտարարում է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Արցախից տեղահանվածների վերադարձի հարցը երկարատև և բարդ գործընթաց է։ «Երբ խոսում ենք արցախահայերի վերադարձի իրավունքից, չենք ասում, թե դա վաղվա կամ մեկ տարվա ընթացքում է լինելու։ Դա շատ ավելի խորքային գործընթաց է»,- պարզաբանում է պատգամավորը։

Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ որևէ քաղաքական ուժ չի կարող խոստանալ արագ լուծում․ «Եթե հարցնեք՝ իշխանության գալով արցախցիների վերադարձը մեկ տարում կապահովե՞ք, չեմ կարծում, որ կա ուժ, որը կասի՝ այո՛, դա կանեմ»։

Աբրահամյանը նաև շեշտում է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը ներկայիս տեսքով ցանկալի չէ․ «Ես չէի ուզենա, որ Ադրբեջանը ստորագրի այս փաստաթուղթը, որովհետև ՀՀ-ի շահերը դրա մեջ արտացոլված չեն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան