ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է պաշտոնական Բաքվի հայտարարություններին

Լուրեր

07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այսօր ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայաարարությանը ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի վթարի հետ կապված ապահովագրական վճարումների մասով, որում Բաքուն արտահայտում էր իր դժգոհությունը։

Նշվում է, որ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ուղևորատար օդանավի վթարի հետ կապված ապահովագրական վճարումների հարցի վերաբերյալ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախորդ օրը մանրամասն բացատրություններ է տվել։ Ներկայացված տվյալներն ու թվերը որևէ առարկություն չեն առաջացրել, դրանք փաստեր են։

«Տարօրինակ է նաև այն թեզը, ըստ որի, իբր, սխալ է «Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի դիրքորոշումը, որում հայտարարել է, որ այս տարվա հուլիսին Ադրբեջանում 13 ռուսաստանցի քաղաքացիների ձերբակալությունը, իբր, ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառն է, և որպես հարաբերությունների բարելավման պայման առաջադրել է նրանց ազատ արձակումը։ Մենք համառորեն փորձում էինք գտնել «Արտգործնախարարության մամուլի քարտուղար», որը կասեր սա, բայց չգտանք», – ասվում է հայտարարության մեջ։

Ռուսական կողմը ընդգծում է, որ սեպտեմբերի 4-ին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան բառացիորեն նշել է հետևյալը.

«Ընդգծում ենք. Ռուսաստանի քաղաքացիների ազատ արձակումը կարևոր քայլ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Թեման մանրամասն քննարկվել է այս տարվա օգոստոսի 22-ին Աստրախանում անցկացված ռուս-ադրբեջանական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստում։ Ռուսաստանի դիրքորոշումը մանրամասնորեն ներկայացվել է ադրբեջանական պատվիրակությանը» ։

ՌԴ ԱԳՆ նաև ուշադրություն է հրավիրում այն ​​փաստի վրա, որ ուղևորատար ինքնաթիռի կործանման հանգամանքների միջազգային հետաքննությունը, որը անցկացվել է Ղազախստանի Հանրապետության կողմից՝ Ռուսաստանի և Ադրբեջանի Հանրապետության մասնակցությամբ, դեռևս չի ավարտվել:

«Ոչ ոք չպետք է կասկած ունենա, որ մեր երկիրը ձգտում է պարզել ողբերգության հանգամանքները և գործադրում է բոլոր հնարավոր ջանքերը՝ տեղի ունեցածի ամբողջական պատկերը վերստեղծելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական Բաքուն հայտարարել էր, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության սեպտեմբերի 4-ի հայտարարությունը «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության օդանավի վթարի հետ կապված ապահովագրական վճարումների վերաբերյալ «զարմանք է առաջացնում է և մոլորեցնում է հանրությանը»։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի