ՌԴ ԱԳՆ հայտարարությունը մոլորեցնում է հանրությանը․Ադրբեջանի ԱԳՆ-ն հակադարձում է Մոսկվային

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության սեպտեմբերի 4-ի հայտարարությունը «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության օդանավի վթարի հետ կապված ապահովագրական վճարումների վերաբերյալ «զարմանք է առաջացնում է և մոլորեցնում է հանրությանը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանում գրանցված AZAL-ի ապահովագրական ընկերության և ուղևորների կողմից ապահովագրական վճարումների հարցերը և Ադրբեջանի կողմից Ռուսաստանի կառավարությունից խոցված ինքնաթիռի համար փոխհատուցման պահանջները բոլորովին տարբեր թեմաներ են։

«Այս ընկերության կողմից ապահովագրական վճարումների վճարման գործընթացն արդեն վեց ամիս է, ինչ շարունակվում է։ Ընդհանուր առմամբ, այդ վճարումները կատարվում են AZAL ապահովագրական պայմանագրի շրջանակներում, որը նախատեսում է ինքնաթիռի և ուղևորների ապահովագրությունը, և իրականացվում են ստանձնած պարտավորությունների համաձայն։ Ինչ վերաբերում է ռուսական ապահովագրական ընկերության կողմից վճարումներին, ապա սովորաբար ինքնաթիռների ապահովագրությունն իրականացվում է համապատասխան միջազգային ապահովագրական ընկերությունների միջոցով։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանում միջազգային ապահովագրական ընկերություններ չեն գործում, AZAL-ի օդանավի  ապահովագրությունը ձևակերպվել է ռուսական ընկերության միջոցով։ Այսպիսով, ապահովագրական վճարումները Ադրբեջանի կողմից Ռուսաստանի կառավարությունից պահանջվող փոխհատուցման հետ նույնացնելու փորձերը սխալ են»,- ասել է Հաջիզադեն։

Նա նաև նշել է, որ ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովային հայտարարությունը, որում այս տարվա հուլիսին Ադրբեջանում  Ռուսաստանի 13  քաղաքացիների ձերբակալությունը ներկայացվել է որպես ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վատթարացման պատճառ, իսկ նրանց ազատ արձակումը՝ որպես հարաբերությունների բարելավման պայման, սխալ է։

«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը պայմանավորված է հենց AZAL-ի օդանավի վթարով և դրան հաջորդած ռուս պաշտոնյաների վարքագծով։ Բացի այդ, Ռուսաստանում էթնիկ պատկանելության հիման վրա ադրբեջանցիների հետապնդումները, Եկատերինբուրգում ադրբեջանցիների ծեծն ու սպանությունները լրացուցիչ լարվածություն են ստեղծել։ Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի տարբեր պետական ​​​​մարմինների կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող գործունեությունը նույնպես բացասական գործոն է, որը ազդում է հարաբերությունների վրա»,-հայտարարել է Հաջիզադեն։

Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ «կեղծ» անվանելով  մի շարք լրատվամիջոցների  հաղորդագրությունները «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության  օդանավի  կործանման հետ կապված ապահովագրական փոխհատուցման ենթադրյալ չվճարման մասին։

ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ «ԱլֆաՍտրախովանիե»-ն «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին վճարել է Embraer ինքնաթիռի ապահովագրական փոխհատուցումը «ապահովագրված ամբողջական արժեքի չափով»՝ 1 միլիարդ ռուբլի: Բացի այդ՝ «օդանավում գտնվող 62 ուղևորներից 46-ի վնասվածքների և մահվան հետ կապված պահանջները լիովին կարգավորվել են», վճարումները կատարվել են ամբողջությամբ՝ ինքնաթիռում գտնվող 15 ռուսներից 7-ի, 38 ադրբջանցիներից  35-ի, Ղրղզստանի երեք բնակիչների և Ղազախստանի վեց բնակիչներից մեկի համար, հայտնել է գերատեսչությունը: Տուժածներին և զոհերի  հարազատներին վճարվել է 358,4 միլիոն ռուբլի:

2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել AZAL-ի J2-8243 չվերթի Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել է 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ։ Աղետի պատճառը հակաօդային հրթիռային հարվածն է եղել, որը, ենթադրաբար, իրականացվել է ռուսական «Պանցիր-Ս1» հակաօդային համակարգով: Ռուսաստանի հարավում անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման սկսվելուց հետո հակաօդային պաշտպանությունը բերվել էր բարձր պատրաստվածության վիճակի: Ավիաղետի համար Ադրբեջանը մեղադրում է ռուսական կողմին՝ պահանջելով պաշտոնապես ներողություն խնդրել և պատասխանատվություն ստանձել։

Հիշեցնենք՝ նախօրեին ճեպազրույցում էլ  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ  Ադրբեջանում բանտարկված Ռուսաստանի 13 քաղաքացիների ազատ արձակումը կարող է կարևոր քայլ լինել Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում:

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի