Կարևոր է հարաբերությունների կարգավորման համար․ Զախարովան Բաքվին կոչ է արել ազատ արձակել բանտարկված ՌԴ քաղաքացիներին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ադրբեջանում բանտարկված Ռուսաստանի 13 քաղաքացիների ազատ արձակումը կարող է կարևոր քայլ լինել Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի  ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի քաղաքացիների ազատ արձակումը կարևոր քայլ է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում իրավիճակի կարգավորման ուղղությամբ», – ընդգծել է  դիվանագետը:

Նրա խոսքերով՝ թեման մանրամասն քննարկվել է օգոստոսի 22-ին Աստրախանում կայացած ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստերի ժամանակ։

«Մեր երկրի դիրքորոշումը մանրամասնորեն ներկայացվել է ադրբեջանական պատվիրակությանը»,- ասել է նա։

Զախարովան նաև հիշեցրել է, որ Բաքվի քննչական մեկուսարանում հյուպատոսական աշխատակիցների կողմից Ռուսաստանի քաղաքացիներին արդեն երեք այցելություն է կազմակերպվել, որոնք տեղի են ունեցել հուլիսի 3-ին, 14-ին և 23-ին։

«Չորրորդ հանդիպման համար դիմում է ուղարկվել, սակայն ադրբեջանական կողմը դեռևս համաձայնություն չի տվել դրան։ Մենք ելնում ենք նրանից, որ նման համաձայնություն կստացվի»,- ասել է նա։

Միաժամանակ, Զախարովան նշել է, որ հունիսի 2-ին ռուսական կողմը խնդրել է տեղեկություններ ձերբակալված ռուս քաղաքացիների առողջական վիճակի և նրանց տրամադրված բժշկական օգնության մասին, սակայն «դեռևս պատասխան չի եղել»։

«Ելնում ենք նրանից, որ մենք  կստանանք այն», – հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։

Ռուսաստանի անվտանգության ուժերի գործողություններին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները Բաքվում ձերբակալել և ծեծի են ենթարկել 10-ից ավելի ռուսների, խուզարկություններ են անցկացրել «Sputnik Ադրբեջանի» խմբագրությունում և կալանավորել խմբագրության երկու անդամի։

Ավելի վաղ Բաքվի դատարանը մերժել էր «Sputnik Ադրբեջան»-ի լրագրողներ Իգոր Կարտավիխի և Եվգենի Բելոուսովի փաստաբանների՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունները՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք՝ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ  որ «երկրների միջև հարաբերություններում միշտ առաջացել են որոշ հարցեր՝ ելնելով ստեղծված իրավիճակից կամ որևէ քաղաքական իրավիճակից, և կան խնդիրներ»։

«Սակայն ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հիմնարար հարաբերությունները և դրանց զարգացման փոխադարձ շահագրգռվածությունը, ի վերջո, ամեն ինչ իր տեղը կդնեն»,-ասել էր ՌԴ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի