Պուտինն անդրադարձել է Ալիևին ողջունելուն և խոսել ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրներից

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ասել է, որ Պեկինում ​​Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումների ժամանակ «երկու-երեք բառ» է փոխանակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նախագահ Ալիևի հետ ողջունեցինք միմյանց, ես ողջունեցի նրան և նրա կնոջը։ Մենք երկու-երեք բառ փոխանակեցինք», – ասել է Ռուսաստանի նախագահը։

Մեկնաբանելով Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների վիճակը՝ Պուտինը նշել է, որ «երկրների միջև հարաբերություններում միշտ առաջացել են որոշ հարցեր՝ ելնելով ստեղծված իրավիճակից կամ որևէ քաղաքական իրավիճակից, և կան խնդիրներ»։

«Սակայն ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հիմնարար հարաբերությունները և դրանց զարգացման փոխադարձ շահագրգռվածությունը, ի վերջո, ամեն ինչ իր տեղը կդնեն»,- ասել է Պուտինը։

Հավելենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Պեկինում կայացած տոնակատարության ժամանակ ողջունել են միմյանց, սակայն բովանդակալից շփում չի եղել։ Այս մասին ավելի ուշ  հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ողջույնի կադրերը տարածվել էին լրատվամիջոցների կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի