Պուտինն ու Ալիևը Պեկինում ողջունել են միմյանց, բայց այդպես էլ չեն շփվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Չինաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միմյանց ողջունել են Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթից առաջ։ Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած կադրերում երևում է, որ Պուտինն առանց շփվելու ողջունում է սրահում հավաքվածներին, այդ թվում՝ Իլհամ Ալիևին ու նրա կնոջը՝ Մեհրիբան Ալիևային։

Բաքվի ու Մոսկվայի միջև լարված հարաբերությունների ֆոնին՝ ակնկալվում էր, որ Չինաստանում  Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի և Պեկինում տոնակատարությունների ժամանակ Պուտինն ու Ալիևը, հնարավոր է, երկկողմ հանդիպում անցկացնեն։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում առանձին զրույց դեռևս տեղի չի ունեցել։

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվել էր ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձ։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Բաքուն պահանջում է պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից իր քաղաքացիների խոշտանգումների և սպանության փաստով։

2024 թվականի դեկտեմբերի 25-ին էլ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել AZAL-ի J2-8243 չվերթի Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել է 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։ Աղետի պատճառը հակաօդային հրթիռային հարվածն էր, որը, ենթադրաբար, արձակվել է ռուսական «Պանցիր-Ս1» հակաօդային համակարգից: Ռուսաստանի հարավում անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման սկսվելուց հետո հակաօդային պաշտպանությունը բերվել էր բարձր պատրաստվածության վիճակի:

Օգոստոսի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում ՌԴ-ի վերաբերյալ մի շարք հայտարարություններ էր արել, որոնք քննադատություն են առաջացրել Ռուսաստանում։ Մասնավորապես, Իլհամ Ալիևը Խորհրդային Ռուսաստանին մեղադրել էր 1917 թվականին Ռուսական կայսրության փլուզումից հետո «Ադրբեջանն օկուպացնելու» համար՝ նշելով, թե այն բաժանվել է երկու մասի։ Խեղթյուրելով պատմությունը՝ նա ասել էր, թե, իբր, Ռուսաստանը 1920 թվականին Զանգեզուրը՝ ՀՀ Սյունիքի մարզը, Ադրբեջանից է վերցրել ու տվել Հայաստանին։

Նա նաև հայտարարել էր, թե Բաքուն չէ ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացման պատասխանատուն։ Բացի այդ, Ալիևը հայտնել էր, որ Բաքուն կշարունակի աջակցել Ուկրաինային։

«Ադրբեջանը, որպես իր տարածքային ամբողջականության խախտումից տուժած երկիր, աջակցում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը, և մեր դիրքորոշումն այս հարցում միանշանակ է։ Եվ կրկին, վերադառնալով ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վերաբերյալ քննարկվածին, Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման առաջին օրերից մենք աջակցել ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և շարունակում ենք աջակցել դրան»,- ասել էր  Ադրբեջանի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի