Հիմա, երբ «Զանգեզուրի միջանցքը» Թրամփի անունն է ստացել, վստահ եմ՝ մոտ ապագայում կիրականացվի․ Ալիև 

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Al Arabiya-ին տված հարցազրույցում անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ վստահություն հայտնելով, որ հիմա, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրան «իր անունն է տվել, այն մոտ ապագայում կիրականացվի»։

Նա հայտարարել է, թե Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը կարող էր ուժով միջանցք վերցնել։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որն ավարտվեց մեր հաղթանակով, մենք կարող էինք ուժով վերցնել այն։ Մենք տարածքի այս մասը ուժով չենք գրավել, բայց Հայաստանին ասել ենք, որ այն չի կարող խոչընդոտել մեր կապը Նախիջևանի հետ։ Ադրբեջանը սկսել է երկաթուղու կառուցումը մինչև Հայաստանի սահմանը՝ այս ճանապարհը Նախիջևանի հետ կապելու համար։ Սկսվել է նաև մայրուղիների շինարարությունը։ Գրեթե հինգ տարվա բանակցային գործընթացի ժամանակ Հայաստանը չի ցուցաբերել կառուցողական մոտեցում մեր պահանջների կամ օրինական խնդրանքների նկատմամբ»,- հայտարարել է Ալիևը։

Նա նշել է, թե «որոշ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում Ադրբեջանի կողմից  Զանգեզուրի օկուպացիայի նախապատրաստման մասին»՝ հերքելով դրանք։

«Բացարձակ սուտ է այն, որ Ադրբեջանը, իբր, ծրագրում էր փակել իրանա-հայկական սահմանը։ Մենք նման մտադրություն չունեինք։ Եթե մենք ցանկանայինք դա անել, կանեինք 2020 թվականի նոյեմբերին։ Եվ դա շատ հեշտ կլիներ։ Նույնիսկ վերջին հինգ տարիների ընթացքում դա անելը դժվար չէր»,- հայտարարել է Ալիևը։

Ի դեպ, շարունակելով խեղաթյուրել պատմությունը՝ նա ասել է, թե, իբր, Ռուսաստանը 1920 թվականին Զանգեզուրը՝ ՀՀ Սյունիքի մարզը, Ադրբեջանից է վերցրել ու տվել Հայաստանին։

«1920 թվականի ապրիլին ռուսական բանակը ներխուժել և օկուպացրել է  Ադրբեջանը։ Նույն թվականի նոյեմբերին, ընդամենը մի քանի ամիս անց, Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը որոշել է Ադրբեջանից վերցնել Զանգեզուրը, որը մենք անվանում ենք Արևմտյան Զանգեզուր, և փոխանցել այն Հայաստանին։ Այդպես Ադրբեջանը բաժանվել է երկու մասի՝ հիմնական մասի և Նախիջևանի, որոնց միջև Արևմտյան Զանգեզուրն էր։ Խորհրդային ժամանակաշրջանում սա խնդիր չէր, քանի որ սահմաններ և պատերազմներ չկային»,- ասել է նա։

Ալիևն ասել է, որ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա թիմը ներգրավվել են գործընթացում, իրենք ասել են․ «Որպեսզի «Զանգեզուրի միջանցքը» գործի, և որպեսզի Ադրբեջանի քաղաքացիները կարողանան անվտանգ անցնել այս քառասուն կիլոմետրից ավելի երկարությամբ երթուղով, պետք է լինեն հուսալի անվտանգության երաշխիքներ, միջազգային անվտանգության երաշխիքներ: Միայն Հայաստանի կողմից անվտանգության երաշխիքները բավարար չեն լինի: Թրամփի վարչակազմը լուրջ է ընդունել մեր օրինական մտահոգությունները: Այսպիսով, հայտնվել է TRIPP-ը կամ «Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»: Հիմա, երբ նախագահ Թրամփն իր անունը տվել է «Զանգեզուրի միջանցքին», վստահ եմ, որ այն կիրականացվի մոտ ապագայում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի